Վլադիմիր Ղալումյան

խորհրդային կուսակցական և պետական աշխատող
(Վերահղված է Ղալումյան Վլադիմիրից)

Վլադիմիր Բագրատի Ղալումյան (հունվարի 16, 1932(1932-01-16)[1], Սևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 11, 2019(2019-05-11), Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։

Վլադիմիր Ղալումյան
Դիմանկար
Վլադիմիր Ղալումյան Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով պարգևատրվելիս (ձախից առաջինը)
Ծնվել էհունվարի 16, 1932(1932-01-16)[1]
ԾննդավայրՍևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմայիսի 11, 2019(2019-05-11) (87 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1955)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ
ԱշխատավայրՀայանտառ և ՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

1955 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Աշխատել է Իջևանի շրջանի ՄՏ կայանում, Սևքարի կոլտնտեսությունում, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հացամթերումների վարչությունում որպես գյուղատնտես։ 1961-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ մթերումների մինիստրության բուսաբուծական մթերքների գնումների վերահսկողության տեսչության, 1962-1964 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսական մթերքների արտադրության ու մթերումների մինիստրության վարչության պետ։ 1964 թվականին ընտրվել է Իջևանի շրջանի կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների արտադրական վարչության կուսակցական կոմիտեի քարտուղար, 1965-1970 թվականներին՝ ՀԿԿ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1970-1972 թվականներին եղել է ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1972-1986 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։ ՀԿԿ Կոմունիստական Կուսակցության անդամության թեկնածու է 1966 թվականից, ՀԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1971 թվականից, Կոմունիստական Կուսակցության բյուրոյի անդամ՝ 1972 թվականից։ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ՝ 1966 թվականից։ Եղել է ՀԽՍՀ 5-րդ և 10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1986-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, 1988-1992 թվականներին՝ «Հայանտառ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն[2]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ղալումյան Վլադիմիր Բագրատի ։». persons.anau.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  4. «Վլադիմիր Ղալումյանը պարգևատրվել է ՀՀ ԳՆ ոսկե մեդալով». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 23