Կարինե Ղազինյան

հայ դիվանագետ, քաղաքական գործիչ
(Վերահղված է Ղազինյան Կարինեից)

Կարինե Լորիսի Ղազինյան (Կրոյան) (հունվարի 8, 1955(1955-01-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 6, 2012(2012-12-06), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան։

Կարինե Ղազինյան
Ծնվել էհունվարի 8, 1955(1955-01-08)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 6, 2012(2012-12-06) (57 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Լորիս Կրոյան
Զբաղեցրած պաշտոններՌումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Knight Grand Cross of the Order of Faithful Service և Մխիթար Գոշի մեդալ

Կյանքը և գործունեությունը խմբագրել

  • 1977 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը։
  • 1977-1981 թթ. - աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում։
  • 1983-1988 թթ. - աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում։
  • 1992-1994 թթ. – աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս։
  • 1997-1999 թթ. - Ռումինիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար։
  • 1999-2001 թթ. - Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2001-2009 թթ. - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2009 թ. փետրվարի 20-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
  • 2009 թ. փետրվարի 20-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[2]։
  • 2010 թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները։
  • 2011 թ. սեպտեմբերի 8-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով ազատվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
  • 2011 թ. սեպտեմբերի 8-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[4]։
  • 2012 թ. մարտի 12-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[5]։

Տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն լեզուներին։

Մահը խմբագրել

Կարինե Ղազինյանը հանկարծամահ է եղել 2012 դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ում, որտեղ բուժում էր ստանում։

Պարգևներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Այրի էր, ուներ որդի և դուստր։

Նախորդող
Գևորգ Ղազինյան
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարինե Ղազինյան

1999 - 2001
Հաջորդող
Եղիշե Սարգսյան
Նախորդող
Աշոտ Ոսկանյան
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարինե Ղազինյան

2001 - 20 փետրվարի 2009
Հաջորդող
Արմեն Մարտիրոսյան
Նախորդող
Գեղամ Ղարիբջանյան
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կարինե Ղազինյան

20 փետրվարի 2009 թ. - 08 սեպտեմբերի 2011 թ.
Հաջորդող
Զոհրաբ Մնացականյան
Նախորդող
Վահե Գաբրիելյան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարինե Ղազինյան

8 սեպտեմբերի 2011 - 6 դեկտեմբերի 2012
Հաջորդող
Արմեն Սարգսյան (2013 թ. սեպտեմբերի 27-ից)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել