Ղազար Ա Ջահկեցի
Ղազար Ա Ջահկեցի, (հայտնի է նաև որպես Ճահկեցի, ծ. թ. անհայտ, Ճահուկ գավառ – 1751, ամփոփված է Վաղարշապատի Ս. Գայանե եկեղեցու գավթում), Ամենայն հայոց կաթողիկոս 1737 թվականից[1], մատենագիր, աստվածաբան։ Ղազար Ա Ջահկեցին հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն։
Ղազար Ա Ջահկեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Ճահուկ (Սյունիքի գավառ), Սյունիք |
Մահացել է | 1751 |
Մասնագիտություն | քահանա, մատենագիր և աստվածաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
ԿենսագրությունԽմբագրել
Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է հայրապետական նվիրակ Զմյուռնիայում։ Պարսկական իշխանություններից հալածվել և աքսորվել է Սևանա կղզի, 1747 թվականին ազատվել և վերահաստատվել է կաթողիկոսական գահին։ Կառուցել է Էջմիածնի վանքի Վեհարանը և Ղազարապատ հյուրանոցը։ Երկասիրել է «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի»-ն (1735)՝ նվիրված Հայ եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, «Գիրք Աղօթից որ կոչի Աստուածաղերս»-ը (1744, 2 հրտ., 1786)։ Գրել է նաև տաղեր, որոնք ամփոփված են իր «Գիրք Նորաբոյս որ կոչի Երգարան»-ում (1737)։
Կաթողիկոսական գահին Ղազար Ա Ջահկեցուն հաջորդել է Մինաս Ա Ակնեցին։
ԱշխատություններԽմբագրել
- Ղազար Ջահկեցի, Գիրք աստուածաբանական, որ կոչի Դրախտ ցանկալի, Կ. Պոլիս, 1735։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Գիրք նորաբոյս, որ կոչի Երգարան, Կ. Պոլիս, 1737։(չաշխատող հղում)
- Ղազար Ջահկեցի, Գիրք աղօթից, որ կոչի Աստուածաղերս, Կ. Պոլիս, 1742։ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Ղազար Ջահկեցի, Գիրք աղօթից, որ կոչի Աստուածաղերս, 2-րդ հրատ., Նոր Նախիջևան, 1792։ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
ԳրականությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 285 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Արտաքին հղումներԽմբագրել
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Նախորդող՝ Աբրահամ Գ Կրետացի |
Կաթողիկոս 1737–1751 |
Հաջորդող՝ Մինաս Ա Ակնեցի |