Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վասիլի Խաչատուրի Ղազարյան (սեպտեմբերի 25, 1946(1946-09-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։

Վասիլի Ղազարյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1946(1946-09-25) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ

Կրթություն խմբագրել

  • 1964-1969 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
  • 1976-1977 թթ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ արտաքին առևտրի ակադեմիայի դասընթացները։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1968-1969 թթ. - աշխատել է Երևանի պետական համալսարանի միացյալ ռադիացիոն լաբորատորիայում որպես տեխնիկ։
  • 1969-1972 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում որպես գիտաշխատող։
  • 1972-1974 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1974-1975 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
  • 1975-1977 թթ. - ՀԽՍՀ մինիստրների խորհրդի արտաքին կապերի բաժնի ռեֆերենտ։
  • 1977-1982 թթ. - աշխատել է Լիբիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչությունում որպես ինժեներ։
  • 1983-1991 թթ. - ՀԽՍՀ մինիստրների խորհրդի արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ, ապա բաժնի պետ։
  • 1983-1991 թթ. - ՀԽՍՀ մինիստրների խորհրդի արտաքին կապերի բաժնի պետ, ապա ՀՀ Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։

Դիվանագիտական ծառայությունը խմբագրել

  • 2001-2007 թթ. - Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2008 թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2009 թ. հուլիսի 27-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Ղրղզստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2009 թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 2013 թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստանի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
  • 2013 թվականի սեպտեմբերից Հայաստանի ԱԳՆ գործերի կառավարիչն է։
Նախորդող
Ազատ Մարտիրոսյան
Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Վասիլի Ղազարյան

2001-2007
Հաջորդող
Վահագն Մովսիսյան
Նախորդող
Լևոն Խաչատրյան
Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Վասիլի Ղազարյան

29 օգոստոսի 2008 թ. - 21 օգոստոսի 2013 թ.
Հաջորդող
Արա Սահակյան
Նախորդող
Լևոն Խաչատրյան
Ղրղզստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Վասիլի Ղազարյան

27 հուլիսի 2009 թ. - 21 օգոստոսի 2013 թ.
Հաջորդող
Արա Սահակյան
Նախորդող
Աֆղանստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Վասիլի Ղազարյան

21 դեկտեմբերի 2009 թ. - 21 օգոստոսի 2013 թ.
Հաջորդող

Ծանոթագրություններ խմբագրել