Վահան Ղազարյան

հայ բժիշկ
(Վերահղված է Ղազարյան Վահանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահան Ղազարյան (1875, Մարզվան- 1915, Եդեսիա), հայ բժիշկ, խմբագիր։

Վահան Ղազարյան
Ծնվել է1875
ԾննդավայրՄարզվան
Մահացել է1915
Մահվան վայրԵդեսիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումհարյուրապետ
Պաշտոնզինվորական բժիշկ, խմբագրապետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1875 թվականին Մարզվանում։ Նախնական և բարձրագույն կրթությունն ստացել է ամերիկացի միսիոներների Մարզվանի Անատոլիա քոլեջում։ 1903-1907 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և ավարտել գերազանցությամբ։ Ուսանողական տարիներին հետևել է հայկական մամուլին և գրականությանը ու դրանց իր մասնակցությունը բերել։

1911 թվականին Տրապիզոնում եղել է «Բժիշկ» բժշկա-առողջապահական ամսաթերթի խմբագրապետը։ 1912-1914 թվականներին Կ. Պոլսում եղել է «Բժիշկ» բժշկա-առողջապահական ամսաթերթի խմբագրապետը։ Բազմաթիվ բժշկական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 1914 թվականին խմբագրել և հրատարակել է առաջին համարը «Բժշկական և առողջապահական տարեցոյցի», որն ամեն տարի հրատարակելու նպատակ է ունեցել։

1914 թվականին Առաջին աշխարհամարտն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և հարյուրապետի աստիճանով ծառայել 153-րդ զորագնդի 3-րդ գումարտակի զինվորական բժիշկ։ 1915 թվականին Եդեսիայի` Զմյուռնիա-Ֆոշայի ճանապարհին, սպանվել է իր զորահրամանատարների թելադրանքով` իր իսկ օգնականի ձեռքով՝ 40 տարեկանում։

Աշխատությունը խմբագրել

  • Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։

Գրականություն խմբագրել

  • Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Սահակյան Լիլիկ., Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առող­ջա­պա­հու­թյուն», Երևան, 1965, թ. 4։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչհայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, “Ազ­դակ”, 01-11-2012։

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։