Ռաֆայել Ղազարյան

հայ ֆիզիկոս
(Վերահղված է Ղազարյան Ռաֆայելից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել Ավետիսի Ղազարյան (հունվարի 26, 1924(1924-01-26)[1], Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 3, 2007(2007-11-03), Երևան, Հայաստան), հայ ռադիոֆիզիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[2]։ Ղարաբաղ կոմիտեի անդամ (1988-1990)[3]։

Ռաֆայել Ղազարյան
Ծնվել էհունվարի 26, 1924(1924-01-26)[1]
Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էնոյեմբերի 3, 2007(2007-11-03) (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունռադիոֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ[1]
Ալմա մատերՄոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1951)[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1975)
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Ղազարյանը ծնվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում։ 1941-1943 թվականներին սովորել է Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, ապա մեկնել ռազմաճակատ։ 1946-1951 թվականներին սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո եկել է Երևան, մասնակցել Սփյուռքի համար կառուցվող ռադիոհաղորդիչ կայանի մոնտաժման աշխատանքներին։ 1953-1956 թվականներին սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն։

1957 թվականին տեղափոխվել է Երևան։ 1958 թվականին կազմակերպել և մինչև 1969 թվականը ղեկավարել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը, 1963-1990 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի քվանտային էլեկտրոնիկայի՝ իր հիմնադրած բաժնի, 1975-1990 թվականներին՝ միաժամանակ ՀՊՃՀ ռադիոկապի ամբիոնի վարիչ։

1988-1990 թվականներին եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1989 թվականի հունվարին ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում։

1990 թվականի փետրվար-հուլիսին եղել է ՀՀ ԳԽ փոխնախագահ, 1990-1995 թվականներին՝ ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի հիմնադիր-տնօրեն[4][5]։

Գիտական գործունեություն խմբագրել

Հետազոտությունների բնագավառներն են՝ կիրառական ինֆորմատիկայի տեսությունը, լազերային տեխնիկան՝ լույսի մոդուլում, դետեկտումը, մոդաների սելեկցիան, մթնոլորտային լազերային կապը։

Ռաֆայել Ղազարյանի ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման է հանձնվել (1969) Երևան-Բյուրական լազերային բազմակապուղի հեռախոսագիծը, որն առաջիններից էր աշխարհում։

Աշխատակիցների հետ ուսումնասիրել է մթնոլորտում լուսային ալիքների տարածման և լազերային կապի արդյունավետության բարձրացման հարցերը։

Հեղինակ է ուսումնական ձեռնարկների։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի շքանշան և մեդալներ
  • ԼՂՀ «Մխիթար Գոշ» շքանշանով (ԼՂ անկախության երկարամյա պայքարի համար)

Երկեր խմբագրել

  • Ռադիոտեխնիկական ոչ գծային և պարամետրական շղթաների տեսություն, Ե., 1987։
  • Հաշվետու եմ..., Ե., 2003։
  • Гетеродинный прием и его применение, "Итоги науки. Радиотехника", т. 33, М., 1984;
  • Оптические системы передачи информации по атмосферному каналу, М., 1985 (համահեղինակ)[6].

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  3. Շարժում 1988/25. Ռաֆայել Ղազարյան՝Շարժումը մաքուր ձեռքերով ենք սկսել
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Ռաֆայել Ղազարյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռաֆայել Ղազարյա». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Ղազարյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Ղազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 21