Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ջեքի Ղազարյան (անգլ.՝ Jackie Kazarian, Չիկագո), հայազգի ամերիկացի նկարիչ, ինստալյացիոն արվեստագետ։

Ջեքի Ղազարյան
Ի ծնեՋեքի Ղազարյան
ԾննդավայրՉիկագո
Ազգությունամերիկահայ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի
Կայքjackiekazarian.com/Jackie_Kazarian/home.html

Կենսագրություն խմբագրել

Ջեքի Ղազարյանը ծնվել է Չիկագոյում։ Սովորել է Իլլինոիս նահանգի Lake Forest դպրոցում, 1981 թվականին ավարտել է Դյուքի համալսարանը, 1989 թվականին՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտը։ 1984-1990 թվականներին աշխատել է Բրիտանիկա հանրագիտարանում, 1988 - 2005 թվականներին՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտում, համագործակցել է պարուսույցների հետ՝ ստեղծելով ինստալյացիաներ[1]։

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ստեղծել է «Հայաստան» կտավը։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2012 - Bellvitge Art, Hospitalet de Llobregat, Բարսելոնա, Իսպանիա
  • 2010 - «Ոչինչ մի ակնկալեք։ Ջեքի Ղազարյանի նոր ստեղծագործությունները», Չիկագոյի մշակույթի կենտրոն
  • 2009 - Չիկագոյի լիգայի ակումբ
  • 2008 - «Գոլորշիացում», Alfedena պատկերասրահ, Չիկագո
    • «Շնչառություն», Չիկագո
    • Արվեստագետի նախագիծ, Artropolis, Չիկագո
  • 2007 - Արվեստագետի նախագիծ, Artropolis, Չիկագո
  • 2006 - Focus 5, Իլինոյսիի պետական թանգարան, Չիկագո
    • Gebben Gray պատկերասրահ, Ֆենվիլ, Միչիգան
  • 2004 - Մի՛ թարթիր, Ազատ արվեստի ակումբ, Չիկագո
  • 1998 - Մարիամի խոհանոցից-պաստառների շարք, Բոյաջյան պատկերասրահ, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան կենտրոն, Փասադենա, Կալիֆորնիա
  • 1996 - Պարտեզի պաստառներ, Klein արվեստի գործեր, Չիկագո
  • 1994 - Klein արվեստի գործեր, Չիկագո
  • 1993 - «55 Mercer», Նյու Յորք
  • 1991 - Klein արվեստի գործեր, Չիկագո
    • «1935 պատկերասրահ», Չիկագո

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

Մասնակցել է տարբեր խմբակային ցուցահանդեսների Ֆլորիդայում, Չիկագոյում, Մինեսոտայի համալսարանում, Միչիգանում, Մայամիում, Իսպանիայում, Հայաստանում, Վիետնամում, Ճապոնիայում։

Մրցանակներ խմբագրել

  • 2010 - Այցելու արվեստագետ, ԱՄՆ դեսպանատուն, Սիրիա, Դամասկոս
  • 2008 - Կինը և գենդերն արվեստում և մամուլում, Ellen Stone Belic ինստիտուտի կրթաթոշակ, Կոլումբիայի քոլեջ, Չիկագո
  • 1996 - 2004 Խորհրդատվական խումբ, Չիկագոյի մշակույթի վարչություն
  • 1998 - 2004 Խորհրդատվական կոմիտեի ցուցահանդես, Չիկագոյի մշակույթի վարչություն
  • 1997- 2004 Դրամաշնորհների նախագահ, քաղաքային արվեստ ծրագիր, Չիկագո
  • 1991- Համայնքային արվեստագետ աջակցության ծրագրի դրամաշնորհ, Չիկագո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kackie Kazarian, Bio». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել