Էդուարդ Ղազարյան (տնտեսագետ)

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Սերգեյի Ղազարյան (ապրիլի 17, 1956(1956-04-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1998), պրոֆեսոր (2004)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1999

Էդուարդ Սերգեյի Ղազարյան
Ծնվել էապրիլի 17, 1956 (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ

Սերգեյ Ղազարյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

1978 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի զոոինժեներական ֆակուլտետը։ 1978 թվականին եղել է ինստիտուտի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության ավագ տնտեսագետը, 1984-1993 թվականներին՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի գյուղատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, 1993-1996 թվականներին՝ ՀՀ փոխնախագահի օգնական, 1996-1999 թվականներին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի քարտուղարության պետ, 1999-2009 թվականներին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ, 2009 թվականից՝ ՀԱԱՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան։ 2003 թվականից համակարգում և կազմակերպում է ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Աշխատանքները վերաբերում են ագրարային տնտեսագիտական խնդիրներին և գիտատեխնիկական առաջընթացի զարգացման հեռանկարներին, շուկայական տնտեսության պայմաններում գյուղատնտեսության զարգացմանը։ Հեղինակ է 87 գիտական աշխատության, այդ թվում՝ 4 մենագրության և 1 ուսումնական ձեռնարկի։

Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության հիմնադիր-անդամ և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, Մենեջմենթի հայկական ընկերակցության հիմնադիր-անդամ (2000)[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2010
  • Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ոսկե» հուշամեդալ, 2006

Երկեր խմբագրել

  • Գիտության և արտադրության զարգացման կարևոր գործոնները գյուղատնտեսության մեջ, Ե., 1997։
  • Հայաստանի Հանրապետության ագրարային տնտեսագիտության դերն ու տեղը շուկայական տնտեսության զարգացման գործում, Ե., 2003

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Էդուարդ Սերգեյի Ղազարյան(չաշխատող հղում)