Անդրանիկ Ղազարյան

խորհրդային բանակի գեներալ-մայոր
(Վերահղված է Ղազարյան Անդրանիկից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Աբրահամի Ղազարյան (մայիսի 14, 1904(1904-05-14)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 18, 1992(1992-01-18), Սիմֆերոպոլ, Ուկրաինա), խորհրդային բանակի գեներալ-մայոր (փետրվարի 22, 1943 թվականից), Խորհրդային Միության հերոս (հոկտեմբերի 16, 1943 թ․), ԽՄԿԿ անդամ (1927

Անդրանիկ Ղազարյան
մայիսի 14, 1904(1904-05-14)[1] - հունվարի 18, 1992(1992-01-18) (87 տարեկան)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՍիմֆերոպոլ, Ուկրաինա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր[1]
Հրամանատարն էրQ4032338?
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Order of the Cloud and Banner և «Մոնղոլական Ժողովրդական Բանակի 50-ամյակ» մեդալ

Ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան զինվորական դպրոցը, ապա ծառայել 76-րդ հայկական դիվիզիայում, սկզբում՝ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, դիվիզիայի շտաբի բաժնի պետ, գնդի հրամանատար։ 1938-1939 թվականներին աշխատել է Երևանի համալսարանում, որպես ռազմագիտության ամբիոնի վարիչ, ապա՝ ԲԳԿԲ պահեստի հրամկազմի Սարատովյան դասընթացներում, որպես դասախոս։

Գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանի դիմանկարը, հեղինակ` Երանուհի Ասլամազյան

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող հրաձգային գունդը, ապա հրաձգային բրիգադը, իսկ 1942 թվականի դեկտեմբերից՝ հրաձգային դիվիզիան 1942-1943 թվականներին մասնակցել են բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը և աչքի ընկել Կուրսկի աղեղում, ինչպես նաև Դեսնա և Դնեպր գետերի անցման ժամանակ մղված մարտերում։

Դնեպրի գետանցման և դրա արևմտյան ափին ամուր հենակետ ստեղծելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղազարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1945 թվականի մարտին Ղազարյանի գլխավորած 215-րդ հրացանային դիվիզիան Բելառուսական 3-րդ ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) կենտրոնացված ֆաշիստական զորքերի ոչնչացմանը։ 1945 թվականի օգոստոսին Ղազարյանը մասնակցել է Մանջուրիայի ազատագրմանը և նշանակվել խորհրդային հրամանատարության ներկայացուցիչ Հարավային Մանջուրիայում։

Պատերազմից հետո Ղազարյանն ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի դասընթացները և աշխատել որպես միավորման հրամանատարի տեղակալ։ 1955 թվականից Ղազարյանի պահեստի գեներալ-մայոր էր։ Պարգևատրվել է Լենինի 2, Սուվորովի 2-րդ աստիճանի 3, Կարմիր դրոշի 5 և շքանշաններով[2]։

Պարգևներ խմբագրել

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Լենինի շքանշան
  • Խորհրդային Միության հերոս
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
  • II աստիճանի Սուվորովի շքանշան
  • «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • Հայրենական պատերազմի շքանշան
  • Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Наградной лист». Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին. {{cite web}}: Text "Подвиг народа" ignored (օգնություն)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Ղազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 20