Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիա

բարձրագույն ուսումնական հաստատություն Ալմա Աթայում

Թ. Կ. Ժուրգենովի անվան Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիա (ղազ.՝ Т. Қ. Жүргенов атындағы Қазақ ұлттық өнер академиясы), բարձրագույն ուսումնական հաստատություն Ալմա Աթայում։

Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիա
բաշկիրերեն՝ Т. К. Жургенов исемендәге Ҡаҙаҡ дәүләт милли сәнғәт академияһы
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1978
Երկիր Ղազախստան և  ԽՍՀՄ
ՏեղագրությունԱլմաթի
Կայքkaznai.kz
Ղազախստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
 National Academy of Arts building (former House of Government) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանի ուսումնական մասնաշենքը (1969 թվական)

Ակադեմիան ունի իր նախապատմությունը` սկսած 1955 թվականից, երբ Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ա. Տ. Տոկպանովը բացել է Ալմա Աթայի Կուրմանգազի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը, որի բազայի հիման վրա 1977 թվականին ստեղծվել է Ալմա Աթայի թատերական-գեղարվեստական ինստիտուտը։ 1978 թվականին իրականացվել է ուսանողների առաջին ընդունելությունը թատերական և գեղարվեստական ֆակուլտետներում[1]։

1982-1983 ուսումնական տարում ինստիտուտում սովորել է 490 ուսանող, աշխատել է 95 դասախոս, այդ թվում` 5 պրոֆեսոր և գիտությունների դոկտոր, 7 դոցենտ և գիտությունների թեկնածու[2]։

1989 թվականի հունվարի 28-ին ինստիտուտին շնորհվել Է Ղազախստանի լուսավորության առաջին ժողովրդական կոմիսարի` Թեմիրբեկ Ժուրգենովի անունը, որը մեծ ներդրում է ունեցել հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում[1]։

1993 թվականին բուհը վերակազմավորվել է որպես Ղազախստանի Թ. Կ. Ժուրգենովի անվան թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, կազմակերպվել է «Կինոյի և հեռուստատեսության» ֆակուլտետը։ 1994 թվականի հունիսի 22-ին հիմնադրվել է Թ. Կ. Ժուրգենովի անվան պարարվեստի բարձրագույն դպրոցը, որը հետագայում վերակազմավորվել է պարարվեստի ֆակուլտետի[1]։

2000 թվականին Թ. Ժուրգենովի անվան թատրոնի և կինոյի ղազախական պետական ինստիտուտի և Ղազախստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միաձուլման ճանապարհով ստեղծվել է Թ. Կ. Ժուրգենովի անվան Ղազախստանի գեղարվեստի պետական ակադեմիան[1]։

2001 թվականի հուլիսի 5-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ակադեմիային շնորհվել է ազգային բուհի հատուկ կարգավիճակ[3]։ Ակադեմիայի գլխավոր ուսումնական մասնաշենքը գտնվում է Ղազախստանի ԽՍՀ Ժողկոմխորհի նախկին շենքում (ճարտարապետ Մ. Յա. Գինզբուրգ (1927-1930))։

Ֆակուլտետներ խմբագրել

  1. Թատերական արվեստ
  2. Երաժշտական արվեստ
  3. Պարարվեստ
  4. Կինո, հեռուստատեսություն և արվեստագիտություն
  5. Էստրադային արվեստ
  6. Գեղանկարչություն, քանդակագործություն, դիզայն և դեկորատիվ արվեստ

Ռեկտորներ խմբագրել

Ակադեմիայի շենք խմբագրել

Ղազախական ԽՍՀ մայրաքաղաքը Կզըլ-Օրդայից Ալմա Աթա տեղափոխելուց հետո անհրաժեշտություն է առաջացել պետական հաստատությունների համար նոր վարչական կենտրոն կառուցելու։ Դրա համար 1927-1931 թվականներին իրականացվել է Ղազախական ԽՍՀ Կառավարության համար շենքի շինարարությունը (մերօրյա հասցե` Բոգենբայ բատիրայի փող., 136): Նախագծի հեղինակներն են Մ. Գինզբուրգը և Ֆ.Միլինիսը, ինժեներ` Վ. Օռլովսկի։ Շենքի նախագիծը դարձել է Մոսկովյան ճարտարապետական ընկերության համամիութենական մրցույթի հաղթող։

Շենքում աշխատել է հայտնի խորհրդային գործիչ Լ. Ե. Միրզոյանը` Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղարը[5]։

1941 թվականին իրականացվել է ճարտարապետներ Բ. Դերգաչովի, Գ. Կուշնարենկոյի և ինժեներ Ն. Օրազմիբետովի նախագծով շենքի վերակառուցում, որի արդյունքում կառուցվել են թևերը և փոխարինվել է տանիքը[6]։

Կառավարության նոր շենքի կառուցումից հետո 1958 թվականին կառույցը փոխանցվել է Ղազախստանի Ս. Մ. Կիրովի անվան պետական համալսարանին։ Այդ ընթացքում ուսումնական մասնաշենքի նախասրահում էր գտնվում Կիրովի հուշարձանը։

1982 թվականին շենքում տեղակայվել է թատերական-գեղարվեստական ինստիտուտը, որը հետագայում ստացել է նոր անվանում` Ժուրգենովի անվան թատրոնի և կինոյի Ալմաթիի ինստիտուտ[5]։

Այս պահին շենքում տեղակայված է Ժուրգենովի անվան Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիան։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքը կառուցվել է կոնստրուկտիվիզմի ոճով։ Ճարտարապետա-տարածական կոմպոզիցիան կառուցված է ապակեպատ և խոր հարթությունների ու ծավալների կոնտրաստային համադրության վրա։ Շենքի կարկասը մոնոլիտ-երկաթբետոն է` փափուկ եղեգնասալե լցոնմամբ, որն Ալմաթիում հասարակական շենքերի կառուցման պրակտիկայում առաջին անգամ է կիրառվել[5]։

2002 թվականին շենքի առջև կանգնեցվել է Թեմիրբեկ Ժուրգենովի հուշարձանը։ Հուշարձանի քանդակագործը Ե. Ա. Սերգեբաևն է։

Հուշարձանի կարգավիճակ խմբագրել

1979 թվականի ապրիլի 4-ին ընդունվել է Ալմա Աթայի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի թիվ 139 գործադիր կոմիտեի որոշումը «Ալմա Աթայի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը հաստատելու մասին», որում նշված էր Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանի ուսումնական մասնաշենքը[7]։ Որոշմամբ նախատեսվում էր ձևակերպել պահպանության պարտավորություն և մշակել հուշարձանների վերականգնման նախագծեր։

1982 թվականի հունվարի 26-ին շենքը ներառվել է Ղազախական ԽՍՀ հանրապետական նշանակության պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «ИСТОРИЯ КАЗНАИ ИМЕНИ Т.К. ЖУРГЕНОВА». «КАЗНАИ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  2. М. К. Козыбаев и др. Алма-Ата. Энциклопедия. — Алма-Ата: Гл. ред. Казахской Советской энциклопедии, 1983. — 608 с. — 60 000 экз.
  3. Указ Президента Республики Казахстан от 5 июля 2001 года N 648 «О предоставлении особого статуса отдельным государственным высшим учебным заведениям»
  4. «Энциклопедия Алматы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Достопримечательности г. Алматы. Дом правительства Казахской ССР». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  6. Энциклопедия Алматы. Казахская национальная академия искусств
  7. Решение Исполнительного комитета Алма-Атинского городского Совета народных депутатов от 4 апреля 1979 года № 139 «Об утверждении списка памятников истории и культуры города Алма-Аты»
  8. «Постановление Совета Министров Казахской ССР от 26 января 1982 года № 38 «О памятниках истории и культуры Казахской ССР республиканского значения»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիա» հոդվածին։