Ղազախստանի Մ. Աուեզովի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն

Ղազախստանի Մ. Օ. Աուեզովի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն (ղազ.՝ Мұхтар Әуезов атындағы Қазақ мемлекеттік академиялық драма театры), դրամատիկական թատրոն Ալմա Աթայում։

Ղազախստանի Մ. Աուեզովի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ղազախստան և  ԽՍՀՄ
Գտնվելու վայրըԱլմաթի
Հիմնադրման ամսաթիվ1925
Անվանված էՄուխթար Աուեզով
Կայքauezov-theatre.kz
 Auezov Drama theater, Almaty Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կազմակերպվել է 1925 թվականի վերջին Կզըլ-Օրդայում, որն այդ ժամանակ Ղազախական ԻԽՍՀ մայրաքաղաքն էր։ Թատրոնը բացվել է 1926 թվականի հունվարի 13-ին Կոշկե Կեմենգերովի «Алтын сакина́» («Ոսկե մատանի») պիեսի ներկայացմամբ` Սերալի Կոժամկուլովի բեմականացմամբ և մեծ համերգով։

1928 թվականին, մայրաքաղաքը Ալմա Աթա տեղափոխվելու կապակցությամբ, այնտեղ տեղափոխվեց նաև թատրոնը։ 1937 թվականից թատրոնին շնորհվեց ակադեմիականի կոչում, 1961 թվականից կոչվեց Մուխթար Աուեզովի անունով։ Թատրոնի ստեղծման ակունքներում կանգնած էին ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության վարպետներ Ժումաթ Շանինը, Կուրմանբեկ Ջանդարբեկովը, Սերալի Կոժամկուլովը, Կալիբեկ Կուանիշպաևը, Ելյուբայ Ումուրզակովը, Ամրե Կաշաուբաևը, Իսա Բայզակովը, Կապան Բադիրովը, Շաբանու Բայզակովան, Կ. Մունայտպասովը, Ֆ. Աշկեևան, Զ. Ատաբաևան, Կ. Բեիսովը, Մ. Շամովան և ուրիշներ։

Թատրոնի գոյության առաջին տարիներին ռեժիսորներն առաջադրվում էին դերասանական միջավայրից, Շանին, Կոժամկուլով, Ջանդարբեկով։ Առաջին խաղացանկի վրա աշխատել են գրողներ Աուեզովը, Սեյֆուլինը, Մայլինը։ Վաղ շրջանում ցուցադրվում էին Խորհրդային իշխանության հաստատումը արտացոլող ներկայացումներ`Սեյֆուլինի «Կարմիր բազեներ», Ուսպանովի և Ուտելինի «Զարլիկ», ինչպես նաև ղազախ ժողովրդի կյանքը նախահեղափոխական հին աուլում, «Կարակոզ», Աուեզովի «Բայբիշե-տոկալ», Մայլինի «Ամուսնություն», «Խորամանկ մոլլան», Երդանաևի «Մալկամբայ», Շանինի «Տորցիկբայ», «Այդարբեկ», «Արկալիկ-բատիր»։

1930-ական թվականներին թատրոնը ներգրավվում է պրոֆեսիոնալ ռուս ռեժիսորների (Մ. Գ. Նասոնով, Իյա Բորով, Մ. Ա. Սոկոլովսկի), նկարիչների (Կ. Խոջիկով), ձեռնամուխ է լինում բարդ դրամատիկական ստեղծագործությունների բեմադրմանը Աուեզովի «Գիշերային որոտներ», Մայլինի և Մուսրեպովի «Ամանգելդի»։

1941-1945 թվականներին թատրոնի խաղացանկը հիմնականում նվիրված էր խորհրդային ժողովրդի հերոսական պայքարին, Աուեզովի «Փորձության ժամին», Աուեզովի և Աբիշևի «Պատվո գվարդիա», Մուսրեպովի «Ախան-սերե-Ակ տոկտի», Շեքսպիրի «Կամակորի սանձահարումը»։

1940-1980-ական թվականների ամենանշանակալի ներկայացումներից են Աբիշևի «Բարեկամություն և սեր», «Կարիերա և խիղճ», Մուսթաֆինի «Միլիոնատերը», Հուսաինովի «Երեկ և այսօր», «Դժվար ճակատագրեր», Թաժիբաևի «Մի ծառը անտառ չի», Մուհամեդջանովի «Գայլի ձագը գլխարկի տակ», «Խնամախոսուհին եկել է», «Օտարության մեջ», Ախտանովի «Սաուլե», «Բուք ու բորան», Շաշկինի «Գրողի սիրտը», Կաբդոլովի «Անմար կրակ», Այթմատովի և Մուհամեդջանովի «Ֆուձիյամա բարձրանալը» և այլն[1]։

1997–2018 թվականներին թատրոնի բեմում ամանօրյա միջոցառումները կազմակերպում է «Սեզամ» տիկնիկային թատրոնը[2]։ 2001-2013 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ղազախական ԽՍՀ Ժողովրդական արտիստ Եսմուխան Օբաևը։ Ներկայացումներն անցկացվում են ղազախերեն լեզվով միաժամանակ կատարվում է սինխրոն թարգմանություն ռուսերեն։

Թատրոնի շենք խմբագրել

1981 թվականին Աբայի պողոտայում հատուկ Ղազախական դրամատիկական թատրոնի համար կառուցվեց նոր շենք։ Նախագծի հեղինակներն էին ճարտարապետներ Օ. Բայմուրազևը, Ա. Կայնարբաևը, Մարատ Ժակսիլիկով[3] մասնակցությամբ ճարտարագետներ Մ. Պլախոտնիկովի և Ա. Բրոխովիչի, նկարիչներ Ի. Նիմեցի և Գ. Զավիզիոննու։ Այս նախագծի համար երեք հեղինակներին 1982 թվականին պարգևատրեցին Ղազախական ԽՍՀ Չ. Վալիխանովի անվան Պետական մրցանակով[4]։

Իր կառուցվածքային և ճարտարապետական առանձնահատկություններով շենքը իրենից ներկայացնում է եզակի կառույց։ Բոլոր ճակատների կառուցվածքային լուծման հիմքում ընկած է հիմնական ծավալի ամբողջականությունը։ Շենքը տեղակայված է բարձր գետնախարսխի վրա։ Հիմնական մուտքը սկսվում է հանդիսավոր սանդուղքով, որի դիմաց տեղադրված է Մ. Օ. Աուեզովի հուշարձանը։ Ճեմասրահը զարդարված է դեկորատիվ հարթաքանդակներով։ Շենքի ծավալների և նրա տարրերի համաչափությունը շինությանը տալիս են յուրահատուկ մոնումենտալություն և հանդիսավորություն։ Ճակատային մասի հարդարման աշխատանքների ընթացքում օգտագործվել է գրանիտ, խեցեքար և մարմար[5]։

Հուշարձանի կարգավիճակ խմբագրել

Թատրոնի շենքը համարվում է ճարտարապետական հուշարձան և 1982 թվականին ընդգրկվել է պետական ռեեստրի ցանկում[6]։ 2010 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվեց Ալմա Աթա քաղաքի տեղական նշանակության պատմական և մշակութային հուշարձանների նոր Պետական ցանկ, միաժամանակ չեղյալ համարվեց այդ հարցի վերաբերյալ նախկին որոշումները[7]։ Այս որոշմամբ պահպանվեց թատրոնի շենքի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակը։ Պահպանության գոտու սահմանները հաստատվեցին 2014 թվականին[8]։

Մուխտար Աուեզովի հուշարձան խմբագրել

Մուխտար Աուեզովի հուշարձանը տեղադրվել է 1980 թվականին Աբայի պողոտայի մոտ այդ ժամանակ կառուցվող դրամատիկական թատրոնի շենքի դիմաց։ Մուխթար Աուեզովի բրոնզե քանդակը ձուլվել է քանդակագործ Ե. Ա. Սերգեբաևի նմուշօրինակից։ Հուշարձանի պատվանդանը կառուցվել է ճարտարապետներ Օ. Ժ. Բայմուրզաևի և Ա. Ս. Կայնարբաևի նախագծով։ Գրողը մտախոհ դիրքով նստած է բազկաթոռին, գիրքը աջ ձեռքին։ Պատվանդանի ճակատային մասում բրոնզից ձուլված տառերով գրված է «Мухтар Омарханұлы Əуезов»: Հեղինակային կոլեկտիվը 1982 թվականին արժանացավ Ղազախական ԽՍՀ Պետական մրցանակի[9]։

1982 թվականի հունվարի 26-ին հուշարձանը ընդգրկվել է Ղազախական ԽՍՀ հանրապետական նշանակության պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Казахский театр драмы
  2. Театр кукол "Сезам" в Алматы перед новогодними выступлениями остался без помещения
  3. Жаксылыков, Марат Файзулаевич // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. II. — ISBN 9965-9746-3-2.
  4. «Казахский театр драмы им. М.Ауэзова». Достопримечательности. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 10 февраля 2015-ին.
  5. «Управление культуры г. Алматы. Казахский Академический театр драмы им. М. Ауэзова». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  6. «КАЗАХСТАНСКАЯ ХРОНИКА «П» Год 1981». Журнал "Простор". Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 10 февраля 2015-ին.
  7. Постановление Акимата города Алматы от 10 ноября 2010 года N 4/840 «Об утверждении Государственного списка памятников истории и культуры местного значения города Алматы»
  8. Решение ХХХI сессии маслихата города Алматы V созыва от 10 сентября 2014 года N 261 «Об утверждении границ охранных зон, зон регулирования застройки и зон охраняемого природного ландшафта объектов историко-культурного наследия города Алматы»
  9. «Достопримечательности г. Алматы. Памятник Мухтару Омархановичу Ауэзову». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  10. «Постановление Совета Министров Казахской ССР от 26 января 1982 года № 38 «О памятниках истории и культуры Казахской ССР республиканского значения»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել