Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքը Նուրսուլթանն(այժմ Աստանա) է։ Ամեն տարվա հուլիսի 6-ին Ղազախստանում նշվում է Մայրաքաղաքի օրը։

Ալաշյան ինքնավարության հռչակման (1917 թվականի դեկտեմբերի 13) ժամանակ համագումարում, որն անցկացվել է Օրենբուրգ քաղաքում, այսպես կոչված «ժամանակավոր ժողովրդական խորհրդի» («Ալաշ Օրդա») անցկացման ժամանակավոր վայրը հայտարարվել է Սեմիպալատինսկ քաղաքը։

1920 թվականին ՌԽՖՍՀ-ի կազմում ստեղծված Ղրղզական Ինքնավար Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության մայրաքաղաքը Օրենբուրգ քաղաքն էր։

1925 թվականին հանրապետությունն ստացել է Ղազախական Ինքնավար Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն անվանումը, մայրաքաղաքը տեղափոխվել է Ակ Մեչետ, որն այդ առիթով անվանափոխվել է և դարձել Կզըլ-Օրդա։

1929 թվականին հանրապետության մայրաքաղաքը կրկին տեղափոխվել է, այս անգամ՝ Ալմաթի[1]։ 1936 թվականին Ղազախական ԻՍԽՀ դուրս է եկել ՌԽՖՍՀ-ի կազմից և ձևավորվել է որպես Ղազախական ԽՍՀ։

1929-1936 թվականներին Ալմաթին եղել է Ղազախական ԻՍԽՀ-ի մայրաքաղաքը, իսկ 1936-1991 թվականներին՝ Ղազախական ԽՍՀ-ի մայրաքաղաքը, 1991-1997 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության։ Ալմաթին եղել է Ղազախական ԽՍՀ-ի վերջին մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը, հետագայում դարձել է Ղազախստանի Հանրապետության առաջին մայրաքաղաքը և միակ միլիոնանոց քաղաքը։

Ակմոլան պաշտոնապես Ղազախստանի մայրաքաղաք է հռչակվել 1997 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1998 թվականի մայիսի 6-ին վերանվանվել է Աստանայի։ Որպես նոր մայրաքաղաքի՝ Աստանայի միջազգային ներկայացումը կայացել է 1998 թվականի հունիսի 10-ին։ Ալմաթիին կցվել է «Ղազախստանի հարավային մայրաքաղաք» անվանումը։ Մինչև օրս այդ տերմինը հաճախ է օգտագործվում ԶԼՄ-ում և դրանով նկատի ունեն հենց Ալմաթիին[2]։ 1998 թվականի նոյեմբերից մինչև 1997 թվականի հոկտեմբերը Ղազախստանում գոյություն է ունեցել Ակմոլայի բարձրագույն և կենտրոնական մարմինների դիսլոկացիայի նորակառուցման նախագահի պաշտոնը, որն զբաղեցրել է Ֆարիտ Գալիմովը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. АП РФ Распоряжение 17-08-1995 г. № 1495 «О написании названий государств бывших республик СССР и их столиц»
  2. «Южная столица Казахстана — Алматы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  3. Галимов Фарит Хабибрахманович