Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան

Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան (ղազ. Қазақстан Республикасының Ұлттық музейі), թանգարան Ղազախստանում։ Բացվել է 2015 թվականի հուլիսի 9-ին[1]։ Ղազախստանի ամենամեծ թանգարանն է։ Հողատարածքի ընդհանուր մակերեսը 9.9 հեկտար է, շինությունների մակերեսը` 74.000 քմ, ցուցադրության մակերեսը` 14.095 քմ, ֆոնդերը կազմում են 8000 քմ։

Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ղազախստան
ՏեղագրությունԱստանա
Հիմնադրվել էհուլիսի 2, 2014
Կայքnmrk.kz(ղազախ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարանը Կենտրոնական Ասիայի ամենամեծ թանգարանն է։ Թանգարանը ստեղծվել է Ղազախստանի Հանրապետության 1-ին Նախագահ Նորսուլթան Նազարբաևի հրամանով՝ «Մշակութային ժառանգություն» պետական ծրագրի շրջանակներում։ 2013 թվականի հուլիսի 2-ին ընդունվել է Ղազախստանի Հանրապետության կառավարության թիվ 675 որոշումը Ղազախստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան» հանրապետական պետական ինստիտուտ ստեղծելու մասին»։ Երկրի ղեկավարի հրամանով Դ. Մինբայը նշանակվել է Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարանի տնօրեն։

Թանգարանը գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, երկրի գլխավոր հրապարակում` Անկախության հրապարակում, «Қазақ Елі» հուշարձանի, Անկախության պալատի, Խաղաղության և հաշտության պալատի, «Хазрет Султан» մզկիթի և Ղազախստանի արվեստի ազգային համալսարանի հետ մեկ ճարտարապետական համալիրում։ «Մշակութային ժառանգություն» պետական ծրագրի շրջանակներում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված թանկագին նմուշները կազմում են Ազգային թանգարանի հիմնական ֆոնդերը։ Թանգարանում են պահվում աշխարհահռչակ Ոսկե մարդը, Բերելի, Թալդիի, Թաքսա-2 բլուրներից հայտնաբերված ոսկե գտածոները, Բոտայ բնակավայրի եզակի գտածոները, միջնադարյան Թուրքեստան, Օտիրար, Թարազ, Կոյլիկ, Բոզոկ և այլ բնակավայրերից հայտնաբերված գտածոները։

Թանգարանի շենքն ուշադրություն է գրավում իր արտասովոր արտաքին տեսքով։ Ամենամեծ եզակի թանգարանային համալիրն ունի 74,000 քառակուսի մետր տարածք և բաղկացած է յոթ մասնաշենքերից, որոնք ունեն փոփոխական հարկայնություն, հասնելով մինչև իններորդ հարկ։ Ցուցահանդեսային տարածքը զբաղեցնում են 11 սրահներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 14,000 քառակուսի մետր։ Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարանն ունի հետևյալ սրահները` Աստանայի սրահ, Անկախ Ղազախստանի սրահ, Ոսկու սրահ, Հին և միջնադարյան պատմության սրահ, Պատմության սրահ, Ազգագրության սրահ, Ժամանակակից արվեստի սրահներ։ Թանգարանի կառուցվածքը ազգային ժառանգության ուսումնասիրության համար ներկայացնում է գիտահետազոտական ինստիտուտը։ Կան նաև մանկական թանգարանի, մանկական ստեղծագործական կենտրոնի, երկու ցուցասրահների, վերականգնման արհեստանոցների, լաբորատորիաների, մասնագիտական պահեստարանների, գիտական գրադարանի ընթերցասրահի, նիստերի դահլիճի և հուշանվերների կրպակների համար նախատեսված տարածքներ։ Թանգարանը հագեցած է նորագույն տեխնոլոգիայով։ Ցուցասրահներում օգտագործվում են ցուցահանդեսային ժամանակակից տեխնոլոգիաներ. յուրահատուկ կոր էկրան՝ հատուկ տեսաֆիլմերի պարունակությամբ, ավելի քան 800 էկրաններից բաղկացած մեդիա հատակ, Աստանայի նոր բիզնեսի և մշակույթի կենտրոնի դինամիկ դասավորություն, հոլոգրամ, LED էկրաններ, տեղեկատվական կրպակներ, մուլտիմեդիա աուդիո ուղեցույց՝ տարբեր լեզուներով տեղեկատվությամբ։ Թանգարանն իրականացնում է տարատեսակ էքսկուրսիաներ՝ հետազոտական և թեմատիկ, փիլիսոփայական, հատուկ ծրագրեր՝ ինտերակտիվ դասերի և խաղային էքսկուրսիաների տեսքով։

Ազգային թանգարանը նպատակ ունի դառնալու ժամանակակից մտավոր մշակութային հաստատություն՝ վերլուծության, համեմատության, քննարկման և կարծիքների փոխանակման վայր։ Ժամանակակից թանգարանը միշտ բաց այցելուների հետ երկխոսության համար։ Թանգարանում արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրերն ակտիվ մասնակիցներ դառնան պատմության հետ զրույցի ընթացքում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան» հոդվածին։