Վլադիմիր Ղազախեցյան

հայ խորհրդային պատմաբան
(Վերահղված է Ղազախեցյան Վլադիմիրից)

Վլադիմիր Նահապետի Ղազախեցյան (փետրվարի 14, 1926(1926-02-14)[1][2], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 3, 2015(2015-03-03), Երևան, Հայաստան[3]), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1977 թ.)։ Պրոֆեսոր (1982 թ.):

Վլադիմիր Ղազախեցյան
Ծնվել էփետրվարի 14, 1926(1926-02-14)[1][2]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էմարտի 3, 2015(2015-03-03) (89 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և դասախոս
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Գործունեության ոլորտՀայոց պատմություն[1]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1949)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1977)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Ղազախեցյանը ծնվել է 1926 թվականի փետրվարի 11-ին Ղարաքիլիսա գյուղաքաղաքում (այժմ՝ Վանաձոր)։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1944-1949 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1949-1952 թվականներին ուսանել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի ղեկավարությամբ։ 1953 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1976 թվականին՝ դոկտորական ատենախոսություն Հայաստանի գյուղացիության պատմության վերաբերյալ։ Պրոֆեսորի կոչում է ստացել 1982 թվականին։ Ուսումնասիրությունները վերաբերում են Խորհրդային Հայաստանի գյուղացիության և Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցության պատմությանը։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի 17-18-րդ հատորների պատրաստմանը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես նորագույն պատմության դասախոս (1953-1959 թվականներին)։ 1959 թվականին աշխատանքի է անցել ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում, սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև՝ 30 տարի շարունակ (1980-2010 թվականներին) որպես Նորագույն պատմության բաժնի վարիչ։ 2010-2015 թվականներին զբաղեցրել է գլխավոր գիտական աշխատողի պաշտոնը։ Համատեղությամբ դասավանդել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, նաև՝ Երևանի Քվանտ վարժարանում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Վլադիմիր Ղազախեցյանը եղել է մեծ թվով ասպիրանտների գիտական ղեկավար։ Երկար տարիներ հանդիսացել է Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի և ինստիտուտում գործող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի անդամ, խմբագրել տասնյակ գրքեր։ Պատմության ինստիտուտի Նորագույն պատմության բաժինը ղեկավարելու տարիներին Ղազախեցյանի ղեկավարությամբ բաժնի գիտաշխատողներն ու ասպիրանտները մշակել են նորագույն ժամանակաշրջանի պատմության բազմաթիվ թեմաներ, պաշտպանել թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ։

Ղազախեցյանը սպասում էր հրատարակված տեսնել «Աշոտ Հովհաննիսյան. պետական-կուսակցական գործունեությունը» և «Հ. Հ.Դաշնակցությունը Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում (1921-1927 թվականներին)» փաստաթղթերի ժողովածուները։

Աշխատություններ խմբագրել

Պատմագիտական նյութեր խմբագրել

Անկախ պետականության հաստատման շնորհիվ փակ արխիվային ֆոնդերի բացումը լայն հնարավորություններ ստեղծեց պատմական գիտության զարգացման համար։ Վլադիմիր Ղազախեցյանը առաջիններից մեկն էր, որ նվիրվեց ուսումնասիրելու և գիտական շրջանառության մեջ դնելու խորհրդային պետական անվտանգության մարմինների, դատախազության, արտաքին գործերի նախարարության և արխիվային այլ ֆոնդերի փաստաթղթերը, որը մեծապես բարձրացրեց պատմական իրականության ճշմարտացի լուսաբանման մակարդակը, ինչպես նաև հետաքրքրությունը պատմական գրականության նկատմամբ։

Գիտական աշխատություններ խմբագրել

Տիրապետելով արխիվանյութերի՝ Ղազախեցյանի գիտական գործերն աչքի են ընկնում փաստաթղթերի և նյութերի հարստությամբ, դրանցից բխող ընդհանրացումներով ու եզրակացություններով։

Պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանի գիտական գործունեության արդյունքներն ամփոփված են նրա շուրջ 30 գրքերում և 100-ից ավել հոդվածներում։

Ղազախեցյանը մասնակցել է ակադեմիական «Հայոց պատմության» նոր բազմահատորյակի չորրորդ հատորի (1918-1991 թվականներին) ստեղծման գործին, որի առաջին գրքի խմբագիրը և տեքստերի զգալի մասի հեղինակն է։ Նա առաջինն է հանրապետությունում դպրոցական դասագրքերի համար մշակել Հայաստանի Հանրապետության (1918-1920 թվականներին) և Խորհրդային Հայաստանի առաջին տասնամյակների պատմությունը։

Աղբյուրագիտական նյութեր խմբագրել

Վլադիմիր Ղազախեցյանի գիտական գործունեության մեջ կարևոր տեղ ուներ աղբյուրագիտական բնույթի գրքերի ու հոդվածների տպագրությունը։ Եզակի են խորհրդային իշխանության պայմաններում (1920-ականներ և 1930-ական թվականների սկիզբ) Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կազմակերպությունների դրությունը և դրանց դեմ կոմունիստական կուսակցության պայքարին նվիրված փաստաթղթերի ժողովածուի («Հ. Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը») հրատարակումը (Երևան, 1999 թ.) և այլ բազմաթիվ գործեր։ «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թվականներին» փաստաթղթերի ժողովածուն (Երևան, 2000 թ.), որի պատրաստող խմբի ղեկավարը եղել է Ղազախեցյանը, կարևոր աղբյուր է ՀՀ պատմությունն ուսումնասիրողների համար։

Հայ ազատագրական գործիչների ուսումնասիրություններ խմբագրել

Վլադիմիր Ղազախեցյանը անդրադարձել է հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ ու տեսաբան Գարեգին Նժդեհի գործունեության ուսումնասիրությանը (Նժդեհի երկերի երկհատորյակ, մարտական հրամաններ, Զանգեզուրի ինքնապաշտպանություն և այլն), Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի կյանքի ու գործունեության անհայտ էջերի լուսաբանմանը։

Նրա համար ուսումնասիրության առանձին բնագավառ է եղել արխիվներում հայտնաբերված գիտական աշխատությունների տպագրության նախապատրաստումը։ Այդպիսի գործերից հիշատակության արժանի են Աստվածատուր Խաչատրյանի «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները» (Երևան, 2010 թ.), Միքայել Թումանյանի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական պատմությունը 1918-1920 թվականներին» (Երևան, 2012 թ.) գրքերը։ Այժմ տպագրության փուլում է պատմաբան Ա-Դոյի «Հայության երկունքը» աշխատությունը։

Գիտական գործունեության երկարամյա աշխատանքի արդյունք է Վ. Ղազախեցյանի «Հայաստանը 1920-1940 թվականներին» (Երևան, 2006 թ.) արժեքավոր ուսումնասիրությունը։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Սովետական Հայաստանը Մեծ բեկման տարում, Երևան, 1962, 184 էջ։
  • Էջմիածնի շրջանի թիվ 3 սովխոզը (1921-1962 թթ.), Երևան, 1964, 141 էջ։
  • Միկոյանի անվան պարտիզանական ջոկատը, Երևան, 1965, 108 էջ։
  • Սովետական Հայաստանի գյուղացիության պատմությունը (1920-1929 թթ.), Երևան, 1975, 412 էջ։
  • Հայաստանի կոլտնտեսային գյուղացիության պատմությունը (1929-1937 թթ.), Երևան, 1978, 324 էջ։
  • Սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, Երևան, 1987, 118 էջ։
  • Հայոց պատմություն (Ձեռնարկ դպրոցների աշակերտների և ԲՈՒՀ-երի դիմորդների համար), Երևան, 1997, 359 էջ։
  • Հ. Յ. Դաշնակցությունը և Խորհրդային իշխանությունը (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), կազմող` Վլադիմիր Ղազախեցյան, Երևան, 1999, 370 էջ։
  • Նժդեհը Զանգեզուրում (1920 թ. վերջ - 1921 թ. հուլիս), Երևան, 2001, 108 էջ։
  • 1937-ը Հայաստանում, Երևան, 2004, 76 էջ։
  • Հայ պարտիզանները, Երևան, 2004, 158 էջ։
  • 1937-ը Հայաստանում, Երևան, 2005, 76 էջ։
  • Հողային հարցը և հողային բարեփոխումները Հայաստանի հանրապետությունում (1918-1920 թթ.), Երևան, 2005, 96 էջ։
  • Հայաստանը 1920-1940 թվականներին, Երևան, 2006, 564 էջ։
  • Զանգեզուրի հերոսամարտը հրամաններում (1921 թ.), կազմեց՝ Վլադիմիր Ղազախեցյան, Համլետ Գևորգյան, Երևան, 2008, 110 էջ։
  • Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929 թթ.), կազմող՝ Վլադիմիր Ղազախեցյան, Աշոտ Մելքոնյան, Երևան, 2008, 352 էջ։
  • ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում (փաստաթղթերի ժողովածու), կազմող և խմբ.` Վլադիմիր Ղազախեցյան, Երևան, 2016, 228 էջ։
  • Ա-Դո (Տեր-Մարտիրոսյան Հովհաննես), Հայության երկունքը /հրատ. պատր.՝ Վ. Ղազախեցյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Հ. Սուքիասյան/, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2019, 765 էջ։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Վլադիմիր Նահապետի Ղազախեցյան». hpj.asj-oa.am. 2015 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  4. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ղազախեցյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 17