Ղազախա-դանիական հարաբերություններ

Ղազախա-դանիական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Ղազախստանի Հանրապետության և Դանիայի թագավորության միջև։ Հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մայիսի 7-ին։

Ղազախա-դանիական հարաբերություններ
Ղազախստան և Դանիա

Ղազախստան

Դանիա

Դեսպանատներ խմբագրել

2015 թվականի փետրվարի 21-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Շվեդիայում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Դասթան Ելեուկենովին, համատեղության կարգով, նշանակել է Դանիայում դեսպան[1]։

2013 թվականի նոյեմբերի 28-ին Ղազախստանի պետական քարտուղար Մարատ Տաժինն իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնությունում Դանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Վինկլերին[2], որը համատեղության կարգով դեսպան Է նշանակվել Ղազախստանում, Ղրղզստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում և Տաջիկստանում[3]։

Բարձր մակարդակի հանդիպումներ խմբագրել

2000 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով ժամանել էր Դանիայի թագավորություն։

2010 թվականի փետրվարի 9-ին Գերմանիայում և համատեղության կարգով Դանիայում Ղազախստանի դեսպան Նուրլան Օնժանովը հանդիպեց Դանիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Միկաել Ցիլմեր-Յոնսին[4]։

Տնտեսական և առևտրային համագործակցություն խմբագրել

2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ Ղազախստանում գրանցվել է 35 համատեղ ղազախա-դանիական ձեռնարկություն[5]։

Իրավական համագործակցություն խմբագրել

Ղազախստանը (2009 թվականի փետրվարի 14-ին), իսկ այնուհետև Դանիան (2010 թվականի ապրիլի 6-ին) չեղյալ են հայտարարել վիզաները դիվանագիտական անձնագրերի բոլոր սեփականատերերի համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президент Казахстана о назначении Дастана Елеукенова Послом Казахстана в Дании по совместительству». Официальный сайт Президента Казахстана. 21 февраля 2015 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին.
  2. «Госсекретарь РК принял верительную грамоту Томаса Винклера Посла Дании в Казахстане». Казахстанская правда, республиканская газета. 28 ноября 2013 года.
  3. «Обращение Посла». Сайт Посольства Дании в России. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Посол Казахстана встретился с госсекретарем МИД Дании». Деловой Казахстан, информационное агентство. 9 февраля 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Датские бизнесмены намерены активнее работать в Казахстане». Капитал, газета. 29 апреля 2016 года.
  6. «Соглашение в форме обмена нотами между Правительством Республики Казахстан и Правительством Королевства Дании о взаимном освобождении владельцев дипломатических паспортов от визовых требований». Информационно-правовая система нормативных правовых актов Республики Казахстан. 11 ноября 2010 года.