Ղազախական ճարտարապետություն

Ղազախական ճարտարապետություն։ Ղազախստանի տարածքում պահպանվել են բրոնզի դարի հուշարձաններ։ Այդ ժամանակաշրջանի բնակավայրերը կազմված էին հատակագծում ուղղանկյուն, կիսագետնափոր 10-40 տներից և տնտեսական շինություններից։ Պահպանվել են պաշտամունքային կառույցներ՝ դոլմեններ, մենհիրներ, ինչպես նաև դամբարանաբլուրներ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում-մ․ թ․ 1-ին դարերին Ղազախստանի տարածքում ապրող ցեղախմբերն ունեցել են ինչպես շարժական կացարաններ (թաղիքե յուրդեր), այնպես էլ ամրակայված (կավ, հում աղյուս) տներ (Չիրիկռաբատ, մ․ թ․ ա․ 5-2-րդ դարեր)։ Այս շրջանի գմբեթավոր գերեզմանոգային կառույցներից նշանավոր է Բալանդի (Կզըլ Օրդայի մարզ) համալիրում հայտնաբերվածը (մ․ թ․ ա․ 4-2-րդ դարեր)։ 8-րդ դարից, իսլամի տարածմանը զուգընթաց, կառուցվել են մզկիթներ, մինարեներ, սարդոբաներ, բաղնիքներ, քարվանսարաներ, դամբարաններ, երևան են եկել ճարտարապետական-շինարարական նոր մեթոդներ (կիրառվել են թրծած աղյուս, կամա- րագմբեթային կառուցվածքներ, փորագիր թրծակավով երեսպատում և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 15