Ղազախական գրականություն

Ղազախական գրականությունը Առավել հին հերոսական պոեմներում («Կոբլանդը», «Եր-Տարգըն», «Ալփամըս» և այլն) երգվել են ժողովրդի անկախության համար մարտնչող դյուցազունների քաջագործությունները։ Հայտնի են եղել նաև «Կոզի-Կորպեշ և Բայան-Սլու», «Կըզժիբեկ» քնարա-էպիկական պոեմները։ 16-րդ դարում հայտնի են ակիններ Ասան-Կայգն, Դոսպամբետը, Շալկիիզը։ ժողովրդականություն է վայելել Բուքարա-ժրաու Կալկամանովը (1693-1787, այլ աղբյուրներով՝ 1686-179918-19-րդ դարերի սահմանագծում ղազախական մշակույթի զարգացման նոր փուլ սկսվեց՝ կապված Ղազախստանի մեծ մասի Ռուսաստանին միանալու հետ։ 19-րդ դարի 2-րդ կեսին ակիններ Բիրժան Կոժագուլովը (1834-1897), Ասետ Նայմանբաևը (1862-1924), բանաստեղծուհի Սառա Տաստանբեկովան, Ջամբուլ Ջաբաևը (1846-1945) և ուրիշներ զարգացրին այտըսը (ժողովրդական երգիչների մրցույթներ)՝ ոչ միայն որպես բանաստեղծական մրցության ձև, այլև ճնշման դեմ ուղղված, արդարությունը պաշտպանող հասարակական կարծիքն արտահայտելու միջոց։ 19-րդ դարի կեսերին առաջացավ ղազախական լուսավորականությունը, որի ներկայացուցիչներից են ազգագրագետ ու բանահավաք Չոկան Վալիխանովը (1835-1865), գրող Իբրայ Ալթընսարինը (1841-1889), որը ռուսական գրի հիմքի վրա մշակել է ղազախական այբուբենը, բանաստեղծ դեմոկրատ Աբայ Կունանբաևը (1845-1904)՝ ղազախական գրավոր ռեալիստական գրականության հիմնադիրը։ Նրա ավանդույթները 20-րդ դարի սկզբին շարունակել են Սուլթանմահմուտ Տորայգըրովը (1893-1920), Սաբիթ Դոնենտաևը (1894-1933), Սպանդիյար Կուբեևը (1878-1956) և ուրիշներ։ Ղազախական սովետական գրականության սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներն են բանաստեղծ հեղափոխական Սակեն Սեյֆուլլինը (1894-1939), բանաստեղծներ Բայմագամբետ Իզտոլինը (1899-1921), Իլիաս Զանսուգուրովը (1894-1937), արձակագիրներ Բեիմբետ Մայլինը (1894-1939), Մուխթար Աուեզովը (1897-1961) Սաբիթ Մուքանովը (1900-19731920-ական թվականներին կեսերին ղազախական գրականությունը համալրվեց բանաստեղծներ Ի․ Բայզակովի (1900-1946), Ա․ Թոք մագամբետովի (ծնվել է՝ 1905), Կ․ Աբդուքադիրովի (1903-1964), Թ․ Ժարոկովի (1908-1965), արձակագիրներ Դ․ Մուսթաֆինի (ծնվել է՝ 1902), Գ․ Մուսրեպովի (ծնվել է՝ 1902) և ուրիշների անուններով։ Այդ շրջանում ղազախական գրականությունը դարձավ սոցիալիստական շինարարության պաթոսն արտացոլող բազմաժանր գրականություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։