Ալեքսանդր Ղազազյան
հայ խմբագիր
(Վերահղված է Ղազազյան Ալեքսանդրից)
Ալեքսանդր Ղազազյան (1841, Ախալցխա, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - 1913), հայ թատերական գործիչ։
Ծնվել է | 1841 |
---|---|
Ծննդավայր | Ախալցխա, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1913 |
Մասնագիտություն | խմբագիր |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Ծնվել է Ախալցխայում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Աշակերտական տարիներից Միսակ Արամյանի հետ խմբագրել է «Աստղ Հայաստանի» ձեռագիր ամսագիրը։ Մասնակցել է Ներսիսյան դպրոցում կազմակերպված թատերական ներկայացումներին։ 1860 թվականի ամռանը Ախալցխայում ստեղծել է սիրողներից բաղկացած թատերախումբ, ներկայացրել պատմական ողբերգություններ։ Աշխատակցել է «Հայկական աշխարհ», «Մշակ» և այլ պարբերականների, տպագրելով ինքնուրույն և թարգմանական երկեր[1]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 232.