«Ձվեր» (նորվ.՝ Eggs), գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է Նորվեգիայում։ Ռեժիսորը Բենթ Համերն է։ Սա համարվում է առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է Համերի կողմից իր հիմնած «Bulbul Films» կինոստուդիայում։

Ձվեր
բուկմոլ՝ Eggs[1]
«Ձվեր» ֆիլմի շապիկը
Երկիր Նորվեգիա[1]
Ժանրհումորային դրամա
Թվականմայիսի 26, 1995[1] և նոյեմբերի 20, 1997[2]
Լեզունորվեգերեն[3]
ՌեժիսորԲենթ Համեր[1][4]
Սցենարի հեղինակԲենթ Համեր[1]
ԴերակատարներSverre Hansen?[1], Լեյֆ Անդրե[1], Kjell Stormoen?[1], Juni Dahr?[1], Trond Høvik?[1] և Ulf Wengård?[1]
ՕպերատորErik Poppe?[1]
ՄոնտաժSkafti Guðmundsson?[1]
ԿինոընկերությունBulBul Film?[1]
Տևողություն86 րոպե[1]
ԿինոՊոիսկID 53995

«Ձվեր» ֆիլմի պրեմիերան կայացել է 1995 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Սյուժե խմբագրել

Ֆիլմում պատմվում է երկու եղբայրների սահուն ու ներդաշնակ կյանքի մասին։ Վերջիններս միայնակ ապրում են փոքր համայնքում։ Ամեն ինչ փոխվում է, երբ բնակավայրում հայտնվում է անսպասելի մի հյուր։ Պարզվում է, որ եղբայրներից մեկը երիտասարդ տարիներին հարևան քաղաք ճանապարհորդություն է կատարել և ապօրինի կապի մեջ է եղել մի կնոջ հետ։ Արդյունքում ծնվել է նրա երեխան, որի մասին տեղյակ չի եղել։

Ծանր հիվանդ մոր խնդրանքով Կոնրադը ուղևորվում է եղբայրների մոտ։ Նա մի երիտասարդ է, որը գամված է հաշմանդամի սայլակին։ Վերջինս շուտով խախտում է եղբայրների տանը ձևավորված անդորրն ու հավասարակշռված կյանքը։

Կոնրադն ունի տարօրինակ մի զբաղմունք։ Նա խելագարի պես հավաքում է թռչուների ձվեր և ունի մեծ հավաքածու։ Իր հետ այդ հավաքածուն բերում եղբայրների տուն։ Կոնրադը երբեք ձեռքից բաց չի թողնում այդ հավաքածուն։ Ամեն առավոտ պահանջում է կաթնաբանանային կոկտեյլի չափաբաժին։ Այդ անսովորություններին շատ դժվարությամբ են վարժվում չամուսնացած եղբայրները։

Դերերում խմբագրել

  • Սվերե Հանսեն — Մու
  • Քյոլ Ստորմոեն — Պա
  • Լեյֆ Անդրե — Կոնրադ
  • Յունի Դար — Ցիլինդիա Վոլունդ
  • Ուլֆ Վենհարդ — Վերնոն
  • Թրոնդ Հյովիգ — Բլոմդալ
  • Ալֆ Կոնրադ Օլսեն — Ջիմ
  • Լեյֆ Մալբերգ — Պրիստ

Մրցանակներ խմբագրել

  • 1995Amanda Awards պարգև
    • լավագույն դերասան (Սվերե Հանսեն և Քյոլ Ստորմոեն)
    • լավագույն ֆիլմ (Բենթ Համեր)
  • 1995Մոսկովյան կինոփառատոն
    • Ժյուրիի մրցանակը Սուրբ Աննա ֆոնդից որպես լավագույն դեբյուտ (Բենթ Համեր)
  • 1995Տորոնտոյի միջազգային կինոփառատոն
    • հատուկ մրցանակ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից (Բենթ Համեր)
  • 1996Ռուանի Սկանդինավյան կինոփառատոն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել