«Ձու-կնիք» (ռուս.՝ Яйцо-печать), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստել է Միխայիլ Պերխինը Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1895 թվականին։ Ձուն ստեղծվել է ռուս քաղաքական գործիչ, արդյունաբերող Վասիլի Դենիսովի համար։

Ձու-կնիք
Ստեղծման թնական1895
Դիզայն և նյութեր
ՆյութերԲավենիտ, ոսկի, սուտակ և ալմաստ
Բարձրություն60 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Ձու-կնիք» ոսկերչական ձուն գտնվում է մասնավոր հավաքածուում։

Դիզայն խմբագրել

«Ձու-կնիք» ոսկերչական ձուն պատրաստված է կարմիր ոսկուց և ամբողջական բովենիտից։ Զարդարված է 19 ադամանդով, որից ամենամեծը պսակում է ձվի գագաթը։ Ինչպես նաև որպես զարդարանք կիրառվել են վեց սուտակ։ Սրանք ամրացված են ծաղկաշղթաների միացման տեղում, ինչպես նաև երեք քերովբեների կրծքերին։ Ձուն իրենց ուսերին են պահում երեք քերովբեր, որոնք կանգնած են կնիքի վրա։ Կնիքը կազակական հայտնի Դենիսովների զինանշանն է[1]։

Պատմություն խմբագրել

«Ձու-կնիք» ոսկերչական ձուն պատրաստվել է Վասիլի Իլյիչ Դենիսովի համար, որպես անձնական կնիք։ Ֆաբերժեն բավենիտ քարն օգտագործել է նաև կայսերական «Ադամանդե ցանց» ոսկերչական ձվի ստեղծման ժամանակ։ Կնիքների պատվերներ Ֆաբերժեի ընկերությունը հազվադեպ է ունեցել, հիմնական պատվիրատուները եղել են կայսերական ընտանիքի անդամները։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ ձուն գնում է Ֆինլանդիայից ոմն ձեռնարկատեր, ցորենի վաճառական։ Այդ ընտանիքում ձուն մնացել է ընդհուպ մինչև 1989 թվականը։

1995 թվականին ֆինն արդյունաբերողի թոռը ձու-կնիքը կտակում է քույրերին։ Կտակում նշված է եղել, որ կնիքի զինանշանը պատկանել է իշխան Ռախլին-Ռումյանևին, որը Ռուսաստանի դեսպանն է եղել Շվեդիայում։ Սակայն հետազոտողները դա հերքել են, քանի որ պատմության մեջ այդպիսի անձ երբևիցե չի հիշատակվել[2]։

Այս խառնաշփոթն առաջացել է այն բանից հետո, երբ Վասիլի Դենիսովի որդիներից մեկը փախչում է տնից և իր հետ հափշտակում ադամանդներ և թանկարժեք իրեր՝ երկու հարյուր հազար ռուբլի արժողությամբ։ Ենթադրվում է, որ «Ձու-կնիք» ոսկերչական ձուն որդին վաճառել է կեղծ անվան ներքո, որպեսզի թաքցնի իր իսկությունը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Герб рода дворян Денисовых». gerbovnik.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  2. «Bukowskis Helsingfors International Spring Sale, Helsinki 25- 26 May». Artnet Scandinavia (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  3. «Штрихи к портрету донского предпринимателя Василия Денисова». Российская газета (ռուսերեն). 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել