Ձուլածնոտայիններ (լատ.՝ Tetraodontiformes), ոսկրային ձկների կարգ։ Վերին ծնոտի ոսկրերը սերտ միացած են կամ ձուլված (այստեղից՝ «Ձուլածնոտայիններ» անվանումը)։ Մարմնի ձևը խիստ բազմազան է, երկարությունը 4 սմ-ից մինչև 2,5 մ է (հազվադեպ՝ 5,5 մ)։ Թեփուկները ձևափոխվել են փշերի, ոսկրային թիթեղիկևերի կամ ասեղների։ Որոշ ձուլածնոտայիններ ունեն աղիքի հատուկ մակաճ, որը օդով կամ ջրով լցվելիս մարմինը ուռչում է և պաշտպանվում գիշատիչների հարձակումից։ Հայտնի է մոտ 100 տեսակ՝ տարածված հիմնականում Համաշխարհային օվկիանոսի արևադարձային և մերձարևադարձային ջրերում։ Սնվում են հատակային անողնաշարավորներով, խեցգետնակերպերով, մանր ձկներով, հազվադեպ՝ ջրիմուռներով։ Շատ երկրներում ձուլածնոտայինների միսն օգտագործում են սննդի մեջ։ Որոշ տեսակների մաշկում, որովայնամիզում, լյարդում և այլն պարունակվում է տետրադոքսին թունավոր նյութը։

Ձուլածնոտայիններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 715 CC-BY-SA-icon-80x15.png