Ձուլաթերթավորներ, ծածկասերմ երկշաքիլ բույսերի ենթադաս, ընդգրկում է մասնակի կամ ամբողջությամբ ձուլված պսակաթերթերով բույսերի շուրջ 40 ընտանիք (օրինակ՝ պատատուկազգիներ, մորմազգիներ, գաղտրիկագգիներ և այլն)։ Ձուլաթերթավորներին պատկանող բույսերի ծաղիկների պսակի և բաժակի թերթիկների հիմքերը խողովակաձև համաճած են, ունեն վառ գունավորում և հարմարված են միջատների միջոցով խաչաձև Փոշոտմանը։ Ձուլաթերթավոր պսակ ունեն ձմերուկը, դդումը, կարտոֆիլը» ճրագախոտը և այլն։ Ծածկասերմ երկշաքիլ բույսերից ձուլաթերթավորների (Sympetalae) առանձնացումը և հակադրումը բաժանաթերթավորների (Chorypetalae) առաջարկել է գերմանացի բուսաբան Բրաունը (1864), սակայն ժամանակակից ֆիլոգենետիկական համակարգում ձուլաթերթավորներ, որպես առանձին ենթադաս, չեն ընդունվում։

Ձուլաթերթավորների ծաղիկը, պարզ երևում են ձուլված պսակաթերթերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 715