Ձորկոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից հարավ, Դատվան գյուղաքաղաքից 3 կմ հարավ-արևելք՝ Վանա լճի հարավարևմտյան ափին։

Գյուղ
Ձորկոնք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներՁորկանք, Ձորկոնից գյուղ, Ձորկունք, Ցորգոնք, Ցորկանկ, Ցորկոնք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն84 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունձորկոնքեցի
Ժամային գոտիUTC+3

1882 թվականին ուներ 104, իսկ 1909 թվականին ուներ 84 հայ բնակիչ։

Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունը, երկրագործությունը և նավարարությունն էր։ Զբաղվում էին նաև ձկնորսությամբ։

Ձորկոնքն ուներ հայկական եկեղեցի։

Բնակչությունը թուրքերի կողմից բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 488

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 713