Ձորափ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

(Վերահղված է Ձորափ (Արցախ)ից)

Ձորափ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 50 կմ հարավ-արևելք՝ Հագարի գետի ստորին հոսանքի աջ ափին, մայրաքաղաք Ստեփանակերտից` 87 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Ձորափ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԿուբաթլուի շրջան
Մակերես2942,0 կմ²
Բնակչություն121 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ձորափ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ձորափ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 2942,0 հա տարածք, որից 2776,9 հա գյուղատնտեսական նշանակության, 82,8 հա անտառային հողեր։ Ձորափ համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 15 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն

խմբագրել

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն

խմբագրել

2003 թվականի տվյալներով բնակչությունը 86 մարդ է։ 2015 թվականին Ձորափ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 121 մարդ, կա 33 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 111 107 80

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 363.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։