Ձողային համակարգ շինարարական մեխանիկայում, հանգույցներում իրար միացված ուղղագիծ կամ կորագիծ ձողերից կազմված կրող կոնստրուկցիա։ Ինժեներական կառույցներում, որպես կանոն, օգտագործվում են երկրաչափորեն անփոփոխելի Ձողային համակարգեր։ Ձողային համակարգի բնորոշ օրինակ են շրջանակը և ֆերման։ Ըստ երկրաչափական սխեմայի լինում են հարթ համակարգեր և աարածական համակարգեր, ըստ ձողերի միացումների տեսակի՝ կոշտ և հոդակապային, ինչպես նաև խառը հանգույցներով Ձողային համակարգեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 711