Ձնափաթիլ, Ռուսաստանում գտնվող ցմահ բանտարկվածների համար նախատեսված հատուկ ռեժիմով ութ ուղղիչ գաղութներից մեկը։ Գտնվում է Խաբարովսկի երկրամասի Էլբան գյուղում։ Ռուսաստանի նմանատիպ գաղութներից ամենանորն է։

Ձնափաթիլ
ՏեսակՈւղղիչ գաղութ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԷլբան (քաղաքատիպ ավան, Ամուրսկի շրջան)
Բացված2017
Ձնափաթիլ (գաղութ)ը գտնվում է Ռուսաստանում
Ձնափաթիլ (գաղութ)

Պատմություն խմբագրել

Գաղութը Հեռավոր Արևելքում դարձել է ցմահ բանտարկյալների համար նախատեսված առաջին և միակ ուղղիչ հաստատությունը։ 1996 թվականին դրա տեղում սկսվել է քննչական մեկուսարանի շինարարությունը, որտեղ նախատեսված էր կառուցել 800 տեղ։ Մեկուսարանի կառուցումը ավարտվել է 2012 թվականին, իսկ շահագործման է հանձնվել 2014 թվականի սկզբին[1]։ Քննչական մեկուսարան 4-ի վեցաճառագայթ մասնաշենքերի շնորհիվ՝ ստացել է Ձնափաթիլ մականունը։ 2016 թվականի դրությամբ մեկուսարանում գտնվում էր 68 հետախուզվող, իսկ ավելի քան 700 տեղ ազատ էր[2]։

2017 թվականի հուլիսին Խաբարովսկի երկրամասի Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ մեկուսարանը կվերակառուցվի՝ դառնալով ցմահ բանտարկվածների համար նախատեսված գաղութ[3]։ Սեպտեմբերի 20-ին հաստատությունը աշխատեց որպես գաղութ և ընդունեց առաջին կալանավորներին, որոնց տեղափոխեցին Ռուսաստանի այլ բանտերից։ Գաղութի տարածքում հայտնվել են կարի և փայտամշակման արտադրամասեր։ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ այստեղ է գտնվել 23 բանտարկյալ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Валерий Бояринцев проинспектировал готовность сдачи нового СИЗО на 800 мест в поселке Эльбан». www.27.fsin.su. 2014 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Как таяла «Снежинка»...». zona.media. 2017 թ․ դեկտեմբերի 22.
  3. «Тюрьма для пожизненно заключенных откроется ближайшей осенью в поселке Эльбан». www.dvnovosti.ru. 2017 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Колючая «Снежинка» Хабаровского края». Комсомольская правда. 2017 թ․ նոյեմբերի 9.

Արտաքին հղումներ խմբագրել