Ձյունե թագուհին 2։ Վերասառեցում

«Ձյունե թագուհի 2։ Վերասառեցում» (ռուս.՝ Снежная королева 2: Перезаморозка), ռուսական համակարգչային 3D մուլտֆիլմ, որը ստեղծվել է ռուսական «Wizart Animation» անիմացիոն ստուդիայի կողմից։ Այն թողարկել է «Bazelevs» ֆիլմարտադրող ընկերությունը։

Ձյունե թագուհին 2։ Վերասառեցում
ռուս.՝ Снежная королева 2: Перезаморозка
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրարկածային
հեքիաթ
ընտանեկան
ՌեժիսորԱլեքսեյ Ցիցիլին
ՍցենարիստRoman Nepomnyashchy?
ՀնչյունավորումՆյուշա, Իվան Օխլոբիստին, Աննա Խիլկևիչ, Լյովա Բի-2, Shura Bi-2?, Գարիկ Խառլամով և Ֆեոդոր Դոբրոնրավով
ՊրոդյուսերՏիմուր Բեկմանբետով
ԵրաժշտությունՄարկո Ուիլոտ
Երկիր Ռուսաստան և  Իռլանդիա
Լեզուռուսերեն
ԸնկերությունVoronezh Animation Studio
ԴիստրիբյուտորEntertainment One
Տևողություն78 րոպե
ՊրիկվելՁյունե թագուհին
ՍիկվելՁյունե թագուհին 3
Թվական2015
Բյուջե8 000 000 $
Շահույթ14 267 119 $

«Ձյունե թագուհին» մուլտֆիլմի սիկվելն է։ Ռուսաստանում վարձույթի սկիզբը եղել է 2015 թվականի հունվարի 1-ը։

Սյուժե խմբագրել

Փառամոլ Օրմ տրոլլը վաղուց երազում էր հերոսի դափնիների մասին և ի վերջո հնարավորություն է ստանում հասնել իր նպատակին. հյուսիսային քամին աշխարհին սպառնում է հավերժական ձմեռով և առևանգում է Մարիբելին։ Արքայադստեր ձեռքը և տրոլլների թագավորությունը կհասնեն նրան, ով Մարիբելին կազատի ձյունե գերությունից։ Մի անգամ Օրմը իր ընկերների օգնությամբ հաղթում է ձմռանը և հիմա ուզում է գործել միայնակ։ Նա կրում է թավաներից ասպազենք, նրա հետևում վախկոտ տրոլլլների ջոկատ է, առջևում՝ Ձյունե թագուհու ապարանք տանող վտանգավոր ճանապարհը։ Բայց բարեբախտաբար ընկերները հիշաչար չեն. խիզախ Հերդան, ամաչկոտ Կայը, անվեհեր Ալֆիդան և ուրախ Լուտան Օրմին դժբախտության մեջ չեն թողնի։ Նշանակում է՝ նրանց սպասում են անհավանական արկածներ։

Հերոսներ խմբագրել

  • Օրմ՝ տիպիկ տրոլլ բառի բոլոր իմաստներով։ Եղել է Ձյունե թագուհու նախկին ծառան։ Հերդայի հետ միասին նրան հաջողվել է փրկել աշխարհը վախից և ցրտից և ազատել է Կային։ Եվ ահա երկար տարիների բաժանումից հետո նա վերադարձել է իր տատիկի տուն՝ տրոլլների քաղաք։ Օրմն աշխատում էր որպես հանքափոր և մի կերպ ծայրը ծայրին էր հասցնում, և այդ ամենն այն բանից հետո, երբ հենց նա ոչնչացրեց Ձյունե թագուհու կնիքն ու ապասառեցրեց տրոլլլների թագավորությունը։
  • Ձյունե թագավոր՝ մուլտֆիլմի գլխավոր անհաշտելի ախոյանը։
  • Արոգ՝ ազնվական, գեներալ, հարգարժան տրոլլ։ Մոտ է արքայական ընտանիքին։
  • Մարիբել՝ տրոլլների թագավորի զարմուհին։
  • Հերդա՝ պատմության առաջին մասի գլխավոր հերոսը։ Քաջ, բարի և ազնիվ աղջիկ ամուր բնավորությամբ։
  • Կայ՝ Հերդայի եղբայրը։ Երազող, նկարիչ և բանաստեղծ։ Հերդայի հետ միասին եղել է գերության մեջ թագուհու ապարանքում։
  • Ալֆիդա՝ ավազակապետի աղջիկը առաջին մասում։ Ալֆիդան օգնում է Հերդային Կայի որոնման գործում։
  • Լուտա՝ ձեռնասուն աքիս, Հերդայի նախկին սիրելի կենդանին։ Իրական ընկեր է և Օրմի խիղճը։
  • Ռահատ՝ հանքափոր տրոլլ։ Ուժեղ է, բարեհոգի և անվնաս։
  • Լուկում՝ տրոլլ, Օրմի ընկերը։
  • Աբրահամ՝ տրոլլ-բանկիր, Օրմի հորեղբայրը։ Նրա կյանքի գլխավոր արժեքը փողն է։