Ձյունանուշ (ռուս.՝ Снегурочка, Սնեգուրկա, Սնեժևինոչկա, Սնեգուրուշկա) ռուսական, ուկրաինական և բելառուսական ժողովրդական սոցիալական և առօրյա հեքիաթների սյուժե է ձյունից կյանք ստացած աղջկա մասին։ Սյուժեն առաջին անգամ հրատարակվել է 1869 թվականին՝ Ալեքսանդր Աֆանասևի կողմից, իր «Սլավոնների բանաստեղծական հայացքները բնության հանդեպ» աշխատության երկրորդ հատորում. «Սնեգուրկան անվանվել է այդպես, քանի որ ծնվել է ձյունից»։

Ձյունանուշ
ՏեսակՌուսական ժողովրդական հեքիաթներ և հեքիաթային սյուժե
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է19-րդ դար[1]
Հրատարակվել է1840
 Snegurochka in folklore

Սյուժեների համեմատական ցուցիչում այն ունի № 703 համարը և հետևյալ կարճ նկարագրությունը. Ծերուկն ու Պառավը ձյունից տիկնիկ են պատրաստում․ նա կենդանանում է, ամռանը աղջիկն ընկերների հետ գնում է անտառ և հալվում։ Կան հեքիաթներ, որտեղ Ձյունանուշը չի հալվում, այլ սպանվում է, իսկ գերեզմանի վրա աճում է եղեգ, որից շվի են պատրաստում։ Հենց շվին էլ բացահայտում է սպանողին, իսկ կոտրված փողից հայտնվում է վերակենդանացած թոռնուհին։ Այս տարբերակները նման են № 780 «Հիանալի շվի» սյուժեի հետ։

Սյուժեներ խմբագրել

Ժամանակին կար մի գյուղացի Իվան, նրա կնոջ անունը Մարիա էր. նրանք ապրում էին սիրով և ներդաշնակությամբ, ծերանում էին, բայց դեռ երեխաներ չունեին. նրանք շատ էին ցավում դրա համար։ Ահա եկավ ձմեռը, առատ ձյուն տեղաց... Նրանք դուրս եկան տնակից ու սկսեցին տիկնիկ ծեփել։ Իվանը տեսնում է՝ Ձյունանուշը շարժեց և՛ ձեռքերը, և՛ ոտքերը, և՛ գլուխը, հաստատ կենդանի է։ «Ա՜խ, Իվա՛ն։ — Մարիան ուրախությունից բացականչեց, — այո՛, Տերը մեզ երեխա է պարգևում:[2]

Այս, ինչպես նաև վերապատումների մի շարք այլ տարբերակներում, հեքիաթի վերջում ձյունանուշը հալվում է։

Սյուժեի այլ զարգացում ունի Էռնա Պոմերանցևայի 1948 թվականին Ախլիստինո գյուղում (հեքիաթասաց Ե. Ի. Կնոնովա) գրած հեքիաթը, որում Ծերուկի և Պառավի ձյունից ծեփած աղջկան անվանում են Սնեգուրուշկա (այդպես է կոչվում նաև հեքիաթը)։ Հարևան աղջիկները Սնեգուրուշկայի հետ գնում են անտառ, քաղում հատապտուղներ, որտեղ նախանձից սպանում են Սնեգուրուշկային, թաղում մացառի տակ և ամրացնում ճյուղով, իսկ Ծերունուն և Պառավին ասում են, որ Սնեգուրուշկան կորել է անտառում։ Վաճառականն իր որդու խնդրանքով Սնեգուրուշկայի գերեզմանից մի ճյուղ է կտրում և դրանից շվի պատրաստում, որը, երբ ինչ-որ մեկը նվագում է դրա վրա՝ երգում է.

ռուս.՝

Дяденька [Маменька/Батюшка], помаленьку,
Свет родной [родная], потихоньку!
Две меня подружки убили,
Под кустиком схоронили,
Чашечку раскололи,
Ягодки разделили,
Шанежкой помянули,
Прутиком пристегнули!

Երբ շվին ընկնում է «ընկերուհիներից» մեկի ձեռքը, նա հրաժարվում է դրա վրա նվագելուց և նետում է այն գետնին, շվին կոտրվում է, և դրա մեջից հայտնվում է կենդանի Ձյունանուշը։ «Ընկերուհիներին» ուղարկվում են «անտառ՝ գազաններին ուտելիք»[3]։

«Ձյունանուշն ու աղվեսը» հեքիաթում (սյուժե № 171) հերոսուհին անտառում կորցնում է ճանապարհը։ Արջն առաջարկում է իրեն տուն տանել, նա հրաժարվում է արջի առաջարկից, ընդունում է աղվեսի առաջարկը․ աղվեսը նրան տուն է բերում։ Ի երախտագիտություն աղվեսին տալիս են հավով և շնով լի պարկ։ Շնից վախեցած աղվեսը փախչում է անտառ[4]։ Մեկ այլ տարբերակում՝ անտառում կորած Սնեգուրուշկան, սայթաքում է Բաբա Յագայի տան վրա։ Աղջկան փրկում են Բաբա Յագայից և ցլերը տանում են նրան։

Գրականության մեջ խմբագրել

Հեքիաթի սյուժեն ակտիվորեն ներգրավված է ռուս գրականության մեջ։ Մ. Վ. Ելկինան 703 տարբերակը հետևում է Վլադիմիր Դալի, Ալեքսանդր Օստրովսկու, Ֆեդոր Սոլոգուբի, Ալեկսեյ Ռեմիզովի, Վելիմիր Խլեբնիկովի, Անատոլի Ալեքսինի, Վենիամին Կավերինի, Կիր Բուլիչովի, Սերգեյ Իվանովի, Միխաիլ Բարտենեվի մոտ։

Տես նաև խմբագրել

Ձմեռ պապ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://hdl.handle.net/2027/hvd.32044015693575?urlappend=%3Bseq=94
  2. Афанасьев, 1994, էջ 639–641
  3. «Русские народные сказки». / Составитель, автор предисловия и примечаний Э. В. Померанцева. Под общей редакцией В. И. Чичерова. — М.: Издательство Московского университета, 1957. — С. 71-73.
  4. Народные русские сказки А. Н. Афанасьева, Том 3 — М.: Гос. изд-во худож. лит-ры, 1957 — С. 462

Գրականություն խմբագրել