Ձյունածածկույթ, ձյան շերտը Երկրի մակերևույթի վրա։ Գոյաևում է ձյունատեղման հետևանքով։ Յուրաքանչյուր տարի ձյունով ծածկվում է 115—126 միլիոն կմ2 տարածություն (որի 2/3-ը բաժին է ընկնում ցամաքին)։ Մեծ ազդեցություն է թողնում կլիմայի, ռելիեֆի, ջրագրական ցանցի, հողառաջացման պրոցեսի և բուսական ու կենդանական աշխարհի վրա։ Ձյունածածկույթի մակերևույթից արեգակի ճառագայթների և ջերմության անդրադարձումը տատանվում է 30-40%-ից (ձնհալքի ժամանակ) մինչև 80—90%-ից (թարմ ձյան ալբեդոն), խտությունը՝ 0,05 գ/սմ3-ից (թարմ Զ-ի դեպքում) 0,6 գ/սմ3 (բազմամյա ձյունածածկույթի դեպքում) սահմաններում։

Ձմեռային տեսարան

Ձյունածածկույթին բնորոշ են շերտայնությունն ու հատիկայնությունը։ Շերտայնությունն առաջանում է ձյունատեղման ընդմիջումների և ձյունակեղևի կամ սառցակեղևի գոյացման, հատիկայնությունը՝ ժամանակի ընթացքում ձյան վերաբյուրեղացման հետևանքով։ Մեծ բարձրությունների վրա ձյունածածկույթը վերածվում է ֆիռնային կամգլետչերային սառույցի։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 710