Ձմռանը (նկար)
«Ձմռանը» (ռուս.՝ Зимой), ռուս գեղանկարիչ, թատերական նկարիչ, մանկավարժ և գրող Կոնստանտին Կորովինի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1894 թվականին[1][2]։ Յուղաներկով կտավի չափերն են 37,2 × 52,5 սմ[1][3][4], ըստ որոշ տվյալների 37,3 × 52,7 սմ[5][6]։ Այսօր «Ձմռանը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
![]() | |
տեսակ | բնանկար |
նկարիչ | Կոնստանտին Կորովին |
տարի | 1894 |
բարձրություն | 37,2 |
լայնություն | 52,5 |
ստեղծման երկիր | Ռուսաստան |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
քաղաք | Մոսկվա |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրել1894-ից 1895 թվականներն ընկած ժամանակահատվածում Կոնստանտին Կորովինը նկարում է հյուսիսային բնանկարների մի շարք, որոնց թվին են պատկանում նաև «Ձմեռը Լապլանդիայում» (1894) և «Համերֆեսթ։ Բևեռափայլ» (1894-1895 թվականներ)։ «Ձմռանը» նկարը նույնպես հեղինակի այս շարքին է պատկանում։
Կորովինի այս կտավն առաջին անգամ («Ձմեռ» անվանումով) ցուցադրվել է Մոսկվայի նկարիչների ընկերակցության վեցերորդ ցուցահանդեսին, որը կայացել է 1899 թվականին։ Մեկ տարի անց՝ 1900 թվականին «Ձմռանը» ստեղծագործությունը հեղինակից գնվել է Տրետյակովյան պատկերասրահի խորհրդի կողմից։
«Ձմռանը» նկարը ցուցադրության է ներկայացվել նաև «Կոնստանտին Կորովին։ Գեղանկարչություն։ Թատրոն։ Ծննդյան 150-ամյակ» ցուցահանդեսի ժամանակ։ Վերջինս տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 29-ից մինչև օգոստոսի 12-ը Տրետյակովյան պատկերասրահում[7][8]։
Նկարագիր
խմբագրելՆկարում Կորովինը պատկերել է ձի, որին լծած է սահնակ։ Ձին հանգիստ կանգնած է ձյան վրա՝ գյուղական խրճիթի դիմաց։ Նրա հարևանությամբ նկարված են ձմեռային մերկ ծառեր, ինչպես նաև խարխլված ցանկապատ։ Հեռվում, հորիզոնի մոտ, մռայլ երկնքի ներքո երևում է անտառաշերտի մուգ ուրվագիծը[9]։
«Ձմռանը» կտավի գունային երանգում հիմնականում օգտագործված են մոխրագույնի և սպիտակի երանգները, որոնց մեջ կարելի է զանազանել և՛ տաք, և՛ սառը երանգներ, որոնք ստեղծում են սադափափայլ ճառագայթման տպավորություն։ Ի դեպ, մոխրագույնը Կորովինը չի ստացել սպիտակ և սև գույների միախառնումից, այլ ցայտագույն երանգների միախառնումից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: СканРус, 2005. — Т. 5: Живопись конца XIX — начала XX века. — С. 174. — 528 с. — ISBN 5-93221-089-3
- ↑ «Константин Коровин. Галерея картин и рисунков художника — Зимой. 1894» (HTML). Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru. Վերցված է 04.10.2014-ին.
- ↑ ««Константин Коровин. Живопись. Театр» — Галерея». Сайт выставки ГТГ «Константин Коровин: живопись, театр», korovin.tretyakov.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.10.2014-ին.
- ↑ «Константин Алексеевич Коровин — Зимой» (HTML). www.rodon.org. Վերցված է 04.10.2014-ին.
- ↑ «Коровин Константин Алексеевич — Зимой». Տրետյակովյան պատկերասրահ, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 04.10.2014-ին.
- ↑ «Константин Коровин — Зимой. 1894». Сайт выставки ГТГ «Константин Коровин: живопись, театр», korovin.tretyakov.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 04.10.2014-ին.
- ↑ «Выставка «Константин Коровин. Живопись. Театр. К 150-летию со дня рождения»». Տրետյակովյան պատկերասրահ, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.10.2014-ին.
- ↑ «Масштабная выставка Константина Коровина открывается в Москве» (HTML). ՌԻԱ Նովոստի, www.ria.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.10.2014-ին.
- ↑ В. Мамонова Константин Алексеевич Коровин (Великие художники, том 58). — Москва: Директ-Медиа и Կոմսոմոլսկայա պրավդա, 2010. — 48 с. — ISBN 978-5-74750-035-8
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ձմռանը» նկարը Արխիվացված 2014-12-04 Wayback Machine Տրետյակովյան պատկերասրահի տվյալների բազայում (ռուս.)