Ձմեռ պապ։ Կախարդների ճակատամարտ

«Ձմեռ պապ։ Կախարդների ճակատամարտ» (ռուս.՝ Дед Мороз. Битва Магов), ռեժիսոր Ալեքսանդր Վոյտինսկու կողմից նկարահանված ռուսական ֆենտեզի կինոնկար։ Պատմում է Մաշա անունով մի աղջկա մասին, որը Մոսկվայի կենտրոնում ականատես է եղել երիտասարդ կախարդների և հրեշերի ճակատամարտին։ Կախարդներից մեկը փրկում է աղջկան և տանում է նրան գաղտնի կազմակերպություն, որտեղ նա իմանում է, որ Ձմեռ պապն իսկապես գոյություն ունի, և Ամանորն իսկական կախարդական ծիսակարգ է։

Ձմեռ պապ։ Կախարդների ճակատամարտ
ռուս.՝ Дед Мороз. Битва Магов
Երկիր Ռուսաստան
Ժանրսուրբծննդյան ֆիլմ
Թվականդեկտեմբերի 24, 2016 և 2016
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Վոյտինսկի
ՊրոդյուսերԱլեքսանդր Վոյտինսկի
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոյտինսկի և Anna Ovsyannikova?
ԴերակատարներՖեոդոր Բոնդարչուկ, Ալեքսեյ Կրավչենկո, Տաիսիա Վիլկովա, Վլադիմիր Գոստյուխին, Եգոր Բերոև, Քսենիա Ալֆյորովա և Svetlana Permyakova?
Պատմվածքի վայրՌուսաստան

Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում ներկայացվել է 2016 թվականի դեկտեմբերի 24-ին[1]։

Սյուժե խմբագրել

Մաշայի աչքին երևում են սարսափելի թռչող հրեշներ, ինչի պատճառով նա դառնում է դասընկերների ծաղրի առարկան։ Մի անգամ նա Մոսկվայի կենտրոնում ականատես է լինում երիտասարդ կախարդների և հրեշների ճակատամարտին։ Կախարդներից մեկը փրկում է աշակերտուհուն և նրա հետ գնում է գաղտնի կազմակերպություն, որտեղ աղջիկն իմանում է, որ Ձմեռ պապը Միրան կախարդն է և որ յոթ եղբայր ունի։ Նրանք բոլորը բացառությամբ մեկի` Կարաչունի, ամանորյա հրաշագործներ են։ Մի անգամ Կարաչունը ցանկացել է կտրել երկինքը Լուսնի սրով հրեշներին երկիր թողնել։ Կարաչունը վերադարձել է և մտադիր է կրկնել դա։ Մաշան, նրա ընկերներն ու նրանց դաստիարակ Դոբրոխոտը մտադիր են խանգարել նրան։

Դերերում խմբագրել

  • Ֆեոդոր Բոնդարչուկ` Ձմեռ Պապ (Միրան)
  • Ալեքսեյ Կրավչենկո` Կարաչուն
  • Տաիսիա Վիլկովա` Մաշա
  • Նիկիտա Վոլկով` Նիկիտա
  • Վլադիմիր Գոստյուխին` Վիտալի Սեմենովիչ
  • Եգոր Բերոև` Մաշայի հայրը
  • Քսենիա Ալֆերովա` Մաշայի մայրը
  • Սերգեյ Բադյուկ` Դոբրոխոտ
  • Սվետլանա Պերմյակովա` Բաբա Լյուբա
  • Ֆիլիպ Գորենշտեյն` Մաքս
  • Իգոր Չեխով` Իլյա
  • Յան Ցապնիկ` աճուրդի մասնակից
  • Տարաս Գլուշակով` Ստյոպա
  • Իրինա Անտոնենկո` Լինա
  • Մարթա Տիմոֆեևա ` փոքրիկ Մաշա
  • Անաստասիա Զենկովիչ` Ասյա
  • Օլեգ Վոլկու` Պապայ Նոել
  • Մաքսիմ Պինսկեր` Սանտա Կլաուս
  • Դմիտրի Սիտոխին` Հազիր Իլյաս
  • Տիմուր Կոշելյով` Յոլոուպուկկի
  • Եվգենի Սարանչև` Էխխեե Դիշլ
  • Էլինա Սուդյինա` երաժշտության ուսուցչուհի
  • Ահմեդ Կարիմով` մատուցող
  • Իվան Կրավչենկո` բարմեն
  • Դիանա Պոժարսկա` Էլվիրա
  • Պյոտր Կովրիժնիկ` Օլեգ
  • Եֆիմ Պետրունին` կախարդ Կուլինար
  • Մաքսիմ Կարուշև` Կարաչունը մանուկ տարիներին
  • Վիկտոր Մյուտնիկով` Դաիդի Նա Նոլլայգ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ` Ալեքսանդր Վոյտինսկի, Լև Կարասև, Լև Մուրզենկո, Աննա Օվսյաննիկովա
  • Բեմադրող ռեժիսոր` Ալեքսանդր Վոյտինսկի
  • Բեմադրող օպերատոր` Անտոն Զենկովիչ
  • Բեմադրող նկարիչ` Վլադիսլավ Օգա
  • Կոստյումների նկարիչ` Օքսանա Շևչենկո
  • Դիմահարդար` Մարինա Կրասնովիդովա
  • Ռեկվիզիտի նկարիչ` Արսենի Լեպեշկո
  • Նկարիչ-դեկորատոր` Դմիտրի Ուխանով
  • Քասթինգի տնօրեն` Եկատերինա Իսակովա
  • Նկարահանման ռեժիսոր` Պավել Կոմարով
  • Պլանավորման ռեժիսորներ` Նադեժդա Ալեքսանդրովա, Անտոնինա Կատկովա
  • Մոնտաժի ռեժիսոր` Կիրիլ Աբրամով
  • Հնչյունային ռեժիսորներ` Դենիս Վեյխման, Անատոլի Գրինբերգ
  • Կոմպոզիտոր` Դմիտրի Սելիպանով
  • Հնարքների բեմադրիչ` Ալեքսանդր Սոլովյով
  • Ֆիլմի տնօրեն` Դմիտրի Կոնդրատև
  • Գործադիր պրոդյուսերներ` Դանիիլ Մահորտ, Անաստասիա Հակոբյան
  • Պրոդյուսերներ` Գեորգի Մալկով, Վլադիմիր Պոլյակով, Լև Կարասև, Ալեքսանդր Վոյտինսկի, Ալեքսանդր Երմոլով, Արկադի Ֆատեև

Արտադրություն խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, մասնավորապես, Կարմիր հրապարակում, Ցարիցինո պուրակում, Տվերսկայա փողոցում, Հայրապետական լճակներում և Լուբյանանկայի կենտրոնական մանկական խանութում, ինչպես նաև տաղավարներում, որտեղ տեղադրվել է լայնածավալ դեկորացիա։

Նկարահանումների համար պատրաստվել են ավելի քան 50 կոստյում, որոնցից 8-ը` Ձմեռ պապի համար։ Հիմնական չարագործի` Կարաչունի դիմահարդարման համար օրական ծախսվել է երեք, իսկ Ձմեռ պապի եղբայրների համար` չորս ժամ։ Բոլոր դրվագների մոտ 70%-ը նկարահանվել է կասկադյորների մասնակցությամբ[2]։

Մարքետինգ խմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը համացանցում հայտնվել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին, երկրորդը` 2016 թվականի հոկտեմբերի 21-ին։

Կարծիքներ և գնահատականներ խմբագրել

Ռուսական կինոքննադատները բացասաբար են ընդունել ֆիլմը[3]։ Այն միայն մեկ դրական գրախոսական է ստացել «Իզվեստիա» թերթից, որն այն կոչել է «որակյալ ընտանեկան ֆենտեզի»[4]։ Բոլոր մյուս ակնարկները չեզոք կամ բացասական էին[3]։ Ֆիլմի մասին գրել են. «Ֆիլմի անհեթեթությունները կարելի է անվերջ նշել» (Film.ru[5]), «ֆիլմը շփոթության զգացում է առաջացնում» (Metro[6]):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Федор Бондарчук перевоплотился в Деда Мороза». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. Дед Мороз: Битва Магов, 2016
  3. 3,0 3,1 Рецензии на фильм Дед Мороз. Битва магов / Дед Мороз. Битва магов (2016), отзывы
  4. http://izvestia.ru/news/653492
  5. https://www.film.ru/articles/elochnyy-pozor
  6. http://www.metronews.ru/novosti/eksklyuziv/reviews/v-lyudyah-i-v-kino-nuzhno-iskat-horoshee-1205035/