Ձմեռային երկրաչափ

միջատների տեսակ
Ձմեռային երկրաչափ
Ձմեռային երկրաչափ (արու)
Ձմեռային երկրաչափ (արու)
Ձմեռային երկրաչափ (էգ)
Ձմեռային երկրաչափ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Երկրաչափներ (Geometridae)
Ցեղ Operophtera
Տեսակ Ձմեռային երկրաչափ (O. brumata)
Միջազգային անվանում
Operophtera brumata

Ձմեռային երկրաչափ (լատին․՝ Operopthera Brumata), երկրաչափների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում տարածված է ամենուրեք, հիմնականում՝ հյուսիսային անտառային շրջաններում։ Արուի թևերի բացվածքը 25-27 մմ է։ Առջևի զույգ թևերը դեղնամոխրագույն են՝ մուգ գույնի թույլ արտահայտված լայնական գծերով, հետին զույգը՝ ավելի բաց գույնի և առանց նկարի։ Էգի թևերը շատ կարճ են, հետզարգացած, որոնց վրա նկատելի են 1 կամ 2 մուգ, լայնական գծեր։ Հասուն թրթուրը մուգ կամ բաց կանաչ է, գլուխը՝ գորշ դեղնավուն։ Ոտքերի վրայով անցնում են լավ արտահայտված դեղին գծեր։ Զանգվածային բազմացման տարիներին մեծ վնաս է հասցնում պտղատու և այլ մշակաբույսերի (մոտ 100 անտառային տեսակների)։ Թիթեռների թռիչքը հոկտեմբեր-նոյեմբերին է։ Ձմեռում են հիմնականում ձվերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։