Ձիրավի դաշտ (Ձիրավ, Ծիրավ), դաշտ, ճակատամարտի վայր, միջլեռնային գոգավորություն[1] Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ծաղկոտն գավառում, Արածանիի ակունքի շրջանում, Ծաղկանց լեռների Նպատ լեռնագագթի հյուսիսային և արևելյան ստորոտներին, Ալաշկերտից արևելք, Խփագի լեռնանցքից մինչև հայկական Զիրո գյուղը[1][2]։

Ձիրավի դաշտ
Տեսակդաշտ և գոգավորություն
Մասն էԱլաշկերտի դաշտ

ԱշխարհագրությունԽմբագրել

Ձիրավի դաշտը կազմում է Ալաշկերտի դաշտի հարավ-արևելյան մի փոքրիկ հատվածը և փռված է նոր ժամանակների Էրզրումի նահանգի Բայազետի գավառի Դիադինի և Կարաքիլիսայի գավառակներում՝ Ջուջան գյուղից և Սուրբ Հովհաննես վանքից մինչև Դիադին գյուղաքաղաքի մոտերքը։ Ոմանք այն նույնացնում են Աբաղայի դաշտի հետ, որը համարվում է անընդունելի[2]։ Ձիրավը ջրառատ ու ծաղկավետ դաշտը է, հարուստ է հանքային ջրերով։

Նշանավոր իրադարձություններԽմբագրել

Այստեղ 371 թվականին տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ՝ հայկական զորքերի (որին օժանդակում էր նաև հռոմեական մի զորամաս) և պարսկական բանակի միջև։ Չնայած ուժերի թվական մեծ տարբերությանը՝ հայկական զորքը այդ ճակատամարտում տանում է փայլուն հաղթանակ և Պապ թագավորը, Մեծ Հայքը մաքրելով թշնամական զորքերից՝ ձեռնամուխ է լինում հայկական միասնական պետությունն ամրապնդելու գործին[2][1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայրենագիտական էտյուդներ», Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979․
  2. 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 478 — 992 էջ։