Ձիու արձանիկ (մ.թ.ա. 6-5-րդ դարեր, Այրում)

Քարայծի արձանի, մ.թ.ա. 6-5-րդ դարերի արձանիկ, որը գտնվել է Հայաստանի Այրում քաղաքում։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2225-9 համարի ներքո[1]։

Ձիու արձանիկ
նյութԲրոնզ
բարձրություն7
լայնություն4
խորություն1,1
ստեղծվել էմ.թ.ա. 6-5-րդ դարեր

Նկարագրություն խմբագրել

Կանգնած ձիու ձուլածո ֆիգուա է։ Կարճ խուզած բաշով, երկար պարանոցով գլուխը պարզած է վեր։ Ականջները կարճ են ու ցից, աչքերը կլոր են՝ շրջանով ընդգծված, բերանը թեթևակի բաց է։ Իրանը տրված է սահուն անցումներով, առջևի ոտքերը մեկնած են առաջ, ընդգծված են սմբակները։ Պոչը երկար է, սեղմված ոտքերին։ Հայկական լեռնաշխարհում ձին հայտնի էր դեռևս վաղ բրոնզի ժամանակաշրջանից և համարվել է արևի աստվածությանն առնչվող սրբազան կենդանի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ձիու արձանիկ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  2. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM