Ձիու ազգանունը (պատմվածք)

«Ձիու ազգանունը» (ռուս.՝ Лошади́ная фами́лия), Անտոն Չեխովի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարկվել է 1885 թվականի հուլիսի 7-ին «Պետերբուրգյան թերթի» («Петербургская газета») № 183-ի «Թռչող գրառումներ» բաժնում՝ «Տեսարան» ենթավերնագրով[1]։

Ձիու ազգանունը
ռուս.՝ Лошадиная фамилия
Կուկրինիքսներ. «Ձիու ազգանունը» պատմվածքի նկարազարդում, 1954
Տեսակպատմվածք
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1885
Հրատարակվել էհուլիսի 7 (19), 1885
ԹարգմանիչՀամբարձում Մազմանյան
Հայերեն հրատ.1948

Գրված է անեկդոտային պատմվածքի ձևով (բացակայում են նկարագրությունը և դատողությունը, երկխոսությունները կատարում են վճռական դեր)[2]։

Դիպաշար խմբագրել

Պաշտոնաթող գեներալ-մայոր Բուլդեևի ատամները ցավում էին։ Գործակատար Իվան Եվսեիչը խորհուրդ է տալիս նրան դիմել հեքիմի, որը կարողանում էր կախարդությամբ բուժել այդպիսի ցավը (ընդ որում հեռակա՝ հեռագրի միջոցով)։ Սակայն հեռագիր ուղարկելիս Իվան Եվսեիչը մոռանում է այդ հեքիմ-կախարդի ազգանունը, նա միայն հիշում է, որ դա «մի տեսակ ձիու ազգանուն էր»։ Գեներալի ընտանիքը սկսում է տարբեր ազգանուններ թվել, օրինակ՝ Լոշադկին, Կոբիլկին, Կորեննիկով, Պրիստյաժկին, Կոպիտին, Ժերեբովսկի, Մերինով և այլն։ Առավոտյան, ցավին չդիմանալով, գեներալ-մայորը բժիշկ է կանչում՝ ատամը հեռացնելու։ Միայն երբ բժիշկը մոտենում է գործակատարին և հարցնում իր ձիու համար վարսակ գնելու մասին, Իվան Եվսեիչը հիշում է այդ «ձիու ազգանունը»՝ Օվսով[Ն 1][3][4]։

Դիպաշարի հիմք խմբագրել

Ե. Սախարովան (Մարկովա) ճանաչում էր Չեխովին 1884 թվականից, հիշատակում է, որ կարդացել է պատմվածքի սևագրային տարբերակը, որտեղ ազգանունը «թռչնի» էր. «Այնքան սովորական հասարակ ազգանուն, որ լեզուն էլ չի պտտվում, ախ պարոն, թռչուն էլ կա այդպիսի, թռչնի ազգանուն է»։ Նրա զրուցակիցն սկսում է թվարկել բոլոր թռչուններին. «Սոկոլով, Վորոբյով, Պետուխով, Սինիցին, Չիժով...», «Չէ, չէ, դա չէ, դա չէ, և վերջապես հիշում է. «Վերբիցկի, Վերբիցկի, վերջապես հիշեցի», «Կներեք, բայց ասացիր՝ թռչնի ազգանուն», «Դե հա, ախր թռչունը ուռենու ճյուղին է նստում»[Ն 2][5]։ Այս սյուժեին համապատասխանում է Ն. Անդրեևի «հեքիաթային սյուժեների տեղեկատուի» № 2081 սյուժեն[1][6]։ Այս սյուժեով (թռչնի և ճյուղի մասին) ուկրաիներեն անեկդոտը ներառված է «Աֆանասևի հեքիաթների» 3-րդ հատորում։

Գրողը Վլադիմիր Բոգորազը (հայտնի է Ն. Տան կեղծանվամբ) հիշում է մեկ այլ պատմությունը, որը հավանաբար պատմվածքի մեկ այլ նախատիպ է. «Ձիու ազգանունը» Տագանրոգի անեկդոտ է, թեպետ փոփոխված։ Տագանրոգի շրջանում եղել են երկու բնակիչներ, բավականին ունևոր և երևելի՝ Ժերեբցով և Կոբիլին։ Նրանք ինչ-որ կերպ միաժամանակ գնացել են նույն հյուրանոցը, և նրանց արձանագրվել է տախտակի վրա իրար կողքի՝ առանձնահատուկ խոշոր տառերով։ Ես հիշում եմ, որ բոլորը ծիծաղում էին դրա վրա Տագանրոգում»[1][7]։

Կերպարներ խմբագրել

  • Գեներալ-մայոր Բուլդեև։ Ատամի ցավը նրան վերածում է կատակերգական կերպարի, ինչն ընդգծում է ազգանունը, որը համահունչ է балда՝ «տխմար» բառ հետ։ «Ատամնացավ բուժելը» անվանում է դատարկ բան ու խաբեբայություն, սակայն տանջվում է ցավից, պարտադրում, որ գործակատարը հիշի «ձիու ազգանունը», հրաժարվում է ատամը հանելուց, սակայն հետո ինքն է մարդ ուղարկում բժշկի հետևից[2]։ Եժի Ֆարինոն, հետևելով հոգեվերլուծության ավանդույթներին, ատամի հեռացնելու պատմության մեջ տեսնում է կրտման փոխաբերություն[4]։
  • Հեքիմ։ Բացակայող կերպար։ Եվսեիչը նկարագրում է նրան հետևյալ կերպ. «աքցիզային չինովնիկ Յակով Վասիլիչ։ Հաջողությամբ կախարդում էր ատամները։ ...Նրան այդպիսի զորություն է տրված։ ...ապրում է Սարատովում, զոքանչի մոտ։ ...Շատ է սիրում արաղ խմել, ապրում է ոչ թե իր կնոջ, այլ մի գերմանուհու հետ, լավ հայհոյել գիտե, բայց կարելի է ասել, հրաշագործ պարոն է»։ Ֆարինոն կարծում է, որ այն իր տեսակի մեր խթոնյան միջնորդի դեր է խաղում ողջ և մեռյալ աշխարհների միջև, դա է պատճառներից մեկը, որ ազգանունը ձիու է (ձին փոխադրող է), այլ ոչ թե օրինակ թռչնի[4]։
  • Գործակատար Իվան Եվսեիչ։ Նրա հայրանունը համահունչ է հեքիմի մոռացված ազգանվան հետ, ինչը կապ ունի որպես իր տեսակի մեջ նրա ներկայացուցչի դերի հետ[4]։
  • Բժիշկ։ Պատմվածքում որևէ կերպ չի նկարագրվում (բացի այն, որ գնաց տուն ձիեր լծած կառքով)։ Հանդիսանում է հանելուկային հեքիմի հակոտնյան, նրան «փոխարինողն» է, քանի որ հենց Եվսեիչը, փորձելով հիշել «ձիու ազգանունը» և ցավի մասին մտածող, տանջվող գեներալին համոզում է բժշկի դիմել։ Եժի Ֆարինոն վերոնշյալում տեսնում է միֆական յուրօրինակ պոետիկայի բախում, Չեխովի պատմվածքի միստիկ աստառը[4]։
  • Գեներալի կինը։

Թևավոր արտահայտություն և հոգեբանական ֆենոմեն խմբագրել

Պատմվածքի վերնագիրը դարձել է թևավոր արտահայտություն, օգտագործվում է, երբ ինչ-որ բան (անուն, ազգանուն, անվանում և այլն) «լեզվի ծայրին է», սակայն հիշել չի ստացվում[3]։

Այս երևույթը նկարագրել է բրիտանացի հոգեբան Վիլյամ Ջեյմսը՝ կոչելով «լեզվի ծայրին» (անգլ.՝ tip of the tongue)։ Ֆենոմենի ուսումնասիրողներից մեկը՝ Բենեթ Շվարցը, պատկերազարդել է այդ երևույթը Չեխովի պատմվածքի օրինակով[8]։ Խարկովի ազգային համալսարանի աշխատակից Պ. Գոպիչը կառուցել է արհեստական նեյրոնային ցանցի մոդել և վերլուծել պատմվածքի դեպքը հոգելեզվաբանության տեսանկյունից[9]։

Տարբերակներ խմբագրել

Սկզբնական՝ թերթային տարբերակը տարբերվել է ավելի ուշ տարբերակից, որը Չեխովը պատրաստել է իր աշխատանքների ժողովածուի համար։ Նա գործակատարի խոսքերից հեռացրել է հասարակաբանությունները (օրինակ՝ «бывалыча» → «бывало», «сичас» → «сейчас», «кажнинная» → «каждая»…), ավելացրել է «ձիու» ազգանվան մի քանի այլ տարբերակներ, կրճատել է ազգանվան փնտրտուքի տեսարանը և «ձիանոց» բառից, տեքստից հանել տնային դաստիարակչուհու մտածած «Լոշադինչիկով» տարբերակը[1][10]։

Թարգմանություններ խմբագրել

Հեղինակի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է լեհերեն, սերբախորվաթերեն և չեխերեն։

Անգլերեն հայտնի են պատմվածքի մի քանի թարգմանություններ՝

  • ամերիկուհի Մարիան Ֆելլը (անգլ.՝ Marian Fell) A horsey name վերնագրով «Russian silhouettes; more stories of Russian life. New York, C. Scribner’s sons, 1915» ժողովածուի մեջ[11]։
  • բրիտանուհի Հարվի Փիթչերը «Chekhov. The Comic Stories. London, 1998» ժողովածուում։ Պատմվածքում պահպանված է միայն մեկ «ձիու ազգանվան» ռուսերեն տառադարձում՝ Troikin, մնացած բոլոր ազգանունները մաքուր բրիտանական են՝ Cobb, Hunt, Hackney[12]։

Հայտնի է նաև պատմվածքի էսպերանտո լեզվով թարգմանությունը[13], որը հրատարակվել է 2004 թվականին «Ĉeriza ĝardeno» անթոլոգիայում[14]։

Հայերեն թարգմանել է Համբարձում Մազմանյանը[15]։

Նշումներ խմբագրել

  1. Ռուսերեն՝ օվյոս նշանակում է վարսակ։
  2. Ռուսերեն՝ վերբա նշանակում է ուռենի, ուռենու ճյուղ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Чехов А. П. Лошадиная фамилия. — С // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982. Т. 4. Рассказы, юморески, 1885—1886. — М.: Наука, 1976. — С. 58—61». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 Ерёмина Ирина Алексеевна Анализ рассказа-анекдота А.П. Чехова «Лошадиная фамилия».
  3. 3,0 3,1 Ձիու ազգանունը (պատմվածք)՝ հոդվածը Универсального дополнительного практического толкового словаря. И. Мостицкий. 2005–2012.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ежи Фарыно. К невостребованной мифологемике «Лошадиной фамилии» Чехова // Pod redakcją Elżbiety Biernat i Tadeusza Bogdanowicza Literatura rosyjska przełomu XIX i XX wieku (ISBN 83-70-17-835-9). — Gdańsk: Wydawnictwo Uniwersytetu Gdańskiego, 1999. — С. 28-38.
  5. «Воспоминания об А. П. Чехове». Рукопись — ЦГАЛИ, ф. 549, оп. 1, ед. хр. 352, лл. 14—14 об.)
  6. Н. П. Андреев. Указатель сказочных сюжетов, Л., 1929, № 2081
  7. Тан. На родине Чехова. — «Чеховский юбилейный сборник», М., 1910, стр. 486)
  8. Schwartz B. L. Tip-of-the-tongue States: Phenomenology, Mechanism, and Lexical Retrieval / Bennett L. Schwartz. — Psychology Press, 2001. — 192 p. — ISBN 978-0805834451
  9. Гопыч П. М. Трехэтапная количественная нейросетевая модель явления «на кончике языка» // Труды IX-й Международной конференции «Знание — диалог — решение» (KDS-2001)—Санкт-Петербург, 19—22 июня 2001. — С. 158-165.
  10. «Чехов А. П. Рассказы, юморески, 1885—1886: Варианты // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  11. Anton Pavlovich Chekhov. A horsey name // Russian silhouettes; more stories of Russian life / tr. from the Russian by Marian Fell. — New York: C. Scribner's sons, 1915. — 318 p.
  12. Микоян, А.С. Взаимодействие языков и культур в переводе // Культура народов Причерноморья. — 2006. — Т. 2. — № 82. — С. 16-19.
  13. A. Ĉeĥov (trad. A. Korĵenkov). «Ĉevala familinomo» (էսպերանտո). esperanto.org/Ondo/. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  14. «Anton Ĉeĥov en Esperanto» (էսպերանտո). esperanto.org/Ondo/. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  15. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.

Գրականություն խմբագրել