Ձինտրա Կլետնեցե (լատիշ․՝ Dzintra Klētniece, օրիորդական ազգանունը «Գրիկե», փետրվարի 17, 1946(1946-02-17), Ռիգայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 14, 2016(2016-12-14), Լատվիա), խորհրդային ժամանակաշրջանի լատվիացի դերասանուհի, թատերական գործիչ[1]։

Ձինտրա Կլետնեցե
լատիշ․՝ Dzintra Klētniece
Ծնվել էփետրվարի 17, 1946(1946-02-17)
ԾննդավայրՌիգայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 14, 2016(2016-12-14) (70 տարեկան)
Մահվան վայրԼատվիա
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 17-ին, Ռիժկի գավառում։ 1970 թվականին ավարտել է Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի թատերական ֆակուլտետը։ Դերասան և ռեժիսոր Նաուրիս Կլետնիեկսի (1938—2010) կինն է, աղջիկը՝ Քրիստինեն (1979), նույնպես դերասանուհի է[2]։

Կյանքի վերջին տարիներին Ձինտրա Կլետնեցեն ծանր հիվանդացել է։ Մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 14-ին։

Գործունեություն

խմբագրել

1970 թվականից 1975 թվականներին եղել է Վալմիերայի դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Այնտեղ նա Շեքսպիրի «Համլետ» և «Երիտասարդ տանտիրուհի Նիսկավուորի» պիեսներում մարմնավորել է գլխավոր դերեր։ 1974 թվականից Լատվիայի թատերական միության անդամ է։ 1975 թվականից մինչև 1991 թվականներին եղել է Լիեպայայի դրամատիկական թատրոնի դերասանուհի (այդ թատրոնում աշխատել է նաև նրա ամուսին Նաուրիս Կլետնիեկսին)։ Ձինտրա Կլետնեցեի աստեղային ժամը սկսվում է 1970-ականների վերջին և 80-ականների սկզբին[3]։ Այդ ժամանակաշրջանում նա խաղում էր հանրաճանաչ այնպիսի պիեսներում, ինչպիսիք են «Խաղում ենք Ստրինդբերգին» (Ալիսա, Ֆրիդրիխ Դյուրենմաթ), «Երջանկության սենյակը» և «Վասսա Ժելեզնովա» (Մաքսիմ Գորկու պիեսը)[4]։

1992 թվականին տեղափոխվել է աշխատելու Դաուգավպիլս։ Երկու տարի աշխատել է Դաուգավպիլսի դրամատիկական թատրոնում։ 1995 թվականից 1997 թվականներին «Կաբատա» թատրոնում աշխատել է որպես ռեժիսոր և դերասանուհի։

1997 թվականին որպես ռեժիսոր բեմադրում է Լ.Կուրգենի մոնոներկայացումը։ 1998 թվականին ներկայացումը ճանաչում է գտնում Մինսկի միջազգային փառատոնի ժամանակ։ 1999 թվականին ներկայացումը հաջողությամբ ցուցադրվում է Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում և Քիլում[5]։

1996 թվականին կազմակերպում է «Ābols no ābeles» համերգը, 2003 թվականից համակարգում է «Zvaigzne» փառատոնը։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Այս արտասովոր լուսնի լույսը (1987)[6]
  • Մատնաչափիկ տղան (1985)
  • Իմ ընտանիքը (ՀՍ, 1982)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Vāveris, Guntis (2017). «Studentu atturības organizācijas kā jaunu tradīciju ieviesējas Latvijas Universitātē 20. gadsimta 20.–30. gados». Latvijas Universitātes Žurnāls. Vēsture. 3: 39–58. doi:10.22364/luzv.3.2017.04. ISSN 2500-9621.
  2. Teātris un kino : biogrāfijās. Niedra, Māra. Rīga: Preses nams. 1999-<2002>. ISBN 9984-00-331-0. OCLC 43674999.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  3. Dzintra Klētniece nosvin 70. jubileju un aiziet mūžībā
  4. Desmit, Alexandre Louis Benjamin. Benezit Dictionary of Artists. Oxford University Press. 2011 թ․ հոկտեմբերի 31.
  5. Биография на сайте Огрской библиотеки
  6. Janickas, Robertas (2013). Mechatroninių pavarų parametrų identifikavimas realiuoju laiku. Vilnius, Lithuania: Vilnius Gediminas Technical University. ISBN 978-609-457-577-8.

Գրականություն

խմբագրել
  • Teātris un kino biogrāfijās. 2.[sēj.]. Rīga : Pils, 2002. 91.-92. lpp.

Արտաքին հղումներ

խմբագրել