Ձիդրա Ռինկուլե-Զեմզարե (իսկական ազգանունը՝ Զեմզարե, լատիշ․՝ Rinkule-Zemzare, հուլիսի 8, 1920(1920-07-08), Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 4, 2007(2007-11-04), Ռիգա, Լատվիա), լատվիացի խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1958

Ձիդրա Ռինկուլե-Զեմզարե
Ծնվել էհուլիսի 8, 1920(1920-07-08)
ԾննդավայրՌիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 4, 2007(2007-11-04) (87 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիա
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լատվիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Լատվիացի նկարիչ, գրող, սցենարիստ Ուլդիս Զեմզարեի քույրը։

Կենսագրություն խմբագրել

Ձիդրա Ռինկուլե-Զեմզարեն ծնվել է 1920 թվականին Ռիգայում, առևտրականի և մանկավարժի ընտանիքում։ 1941 թվականին ավարտել է Դուբուլտիի միջնակարգ դպրոցը։ 1942-1948 թվականներին սովորել է Լատվիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետում, 5-րդ կուրսում հեռացվել է համալսարանից։ Աշխատել է որպես մանկավարժ, դասավանդել է նաև Ռիգայի Էմիլյա Դարզինյայի անվան երաժշտական դպրոցում[1]։

Բազմաթիվ մանկական բանաստեղծությունների ու պատմվածքների հեղինակ է։ «Ընկերներ» անվանումով առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1942 թվականին «Эпоха» (№ 20) ամսագրում, առաջին լրագրողական «Երկու ուսուցիչ» էսսեն՝ 1952 թվականին «Советская латвийская школа» (№ 3) ամսագրում։

Ակտիվ պայքար է մղել Ռիգայի կենդանաբանական այգում կենդանիների պահպանման համար. խնդիրն առաջացել էր ԽՍՀՄ փլուզումից հետո՝ պայմանավորված ֆինանսական դժվարություններով։ Քարոզչական արշավի միջոցով նա միջոցներ է հայթայթել՝ պահպանելու Ռիգայի կենդանաբանական այգու փղիկին։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Անվախ մորեխը», 1954
  • «Անպոչ ծիտիկը», 1968
  • «Հեքիաթներ»
  • «Շրջադարձ», 1956
  • «Փոքրիկ աստվածը», 1970

Սցենարներ խմբագրել

  • «Կապիտան Էնրիկոյի ժամացույցը (լատիշ․՝ Kapteina Enriko pulkstenis), 1967
  • «Առաջին ջութակը» մուլտֆիլմ, 1958
  • «ХОЧУ! ХОЧУ! ХОЧУ!», մուլտֆիլմ, 1973[2]

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

«Կենդանի ծառ» գրքի համար 1982 թվականին արժանացել է Պաստարինի մրցանակի[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
  2. Ринкуле-Земзаре Дзидра на сайте об анимации в России и не только
  3. Rojā pasniegs Pastariņa prēmijas (лат.)

Արտաքին հղումներ խմբագրել