Ձիգութա (աբխազերեն՝ Ӡыхәҭа, վրացերեն՝ ძიგუთა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 2 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 120 մ բարձրության վրա։

Գյուղ
Ձիգութա
աբխ.՝ Ӡыхәҭа, վրաց.՝ ძიგუთა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ120 մ
Բնակչություն1036 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ, Հույներ
Ժամային գոտիUTC+3
Ձիգութա (Աբխազիա)##
Ձիգութա (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 720 մարդ, հիմնականում հայեր, վրացիներ և հույներ[1][2] , իսկ 1989 թվականին գյուղն ուներ 881 բնակիչ[3][4]։

Համաձայն 2011 թվականի տվյալների, գյուղական խորհրդի ենթակայության տակ բնակվում էր 1036 մարդ, որից 645 (62,3%) - հայեր, 183 (17,7%) - աբխազներ, 66 (6,4%) - ռուսներ, 65 (6,3%) - վրացիներ, 51 (4,9%) - հույներ, 5 (0,5%) - ուկրաինացիներ և 21 (2,0%) - այլ ազգերի ներկայացուցիչներ[5]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան և մրգափաթեթավորման գործարան։

Հայերը եկել են Տրապիզոնից` 1897 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 704