Ձիավորներ, ձիավորք, ձիավարժք, հեծելվորք, ասպետք, մանր ու միջին ազնվականների դաս Կիլիկյան Հայաստանում։ Հասարակական տնտեսական վիճակով գտնվել են ավատապետական սանդուղքի երրորդ աստիճանում։

Դասեր խմբագրել

Համապատասխանում են Արշակունյաց և Բագրատունյաց Հայաստանի ազատների (ոստանիկների, սեպուհների), միջնադարյան Եվրոպայի «chevalie»-ների դասին։ Հողի գերագույն տերերից՝ թագավորից և ավատառու բարձրադաս ազնվականներից ստանալով կալվածքներ ու ռոճիկ (հռոգ), վասալ ձիավորը նրանց համար կատարել են զինվորական ծառայություն (գերազանցապես հեծելազորային), վարել է գործակալական մանր պաշտոններ։

Պարտավորություններ խմբագրել

Պարտավորությունները խախտելու դեպքում ավատատերն իրավունք է ունեցել ետ գրավել պայմանով ձիավորին հատկացրած կալվածքը, դատել նրան։ Ըստ «ձիավորեցման հրահանգի», ձիավոր ասպետի աստիճան ստանալու համար, ձիավորները հրապարակայնորեն քննություն են հանձնել ձիավարժությունից, զինախաղերից։

Ձիավորեցման արարողությունները սովորաբար կատարել են նշանավոր իրադարձությունների ու տոնահանդեսների ժամանակ։ Զիավորները խաղաղ ժամանակներում բնակվել են իրենց հատկացված կալվածներում, զբաղվել տնտեսությամբ, զինախաղերով։ Կրել են կապույտ համազգեստ՝ ոսկեգույն խաչի և հայկ այրուձիու նշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 703