Ձեռք, ոտք և բերան հիվանդություն

մարդու հիվանդություն

Ձեռք, ոտք և բերան հիվանդություն (ՁՈԲՀ), ինֆեկցիոն հիվանդություն՝ պայմանավորված վիրուսներով[1]։ Տիպիկ դեպքերում սկսվում է տենդով և ընդհանուր թուլությամբ[1]։ Մեկ կամ երկու օր անց ձեռքերի, ոտքերի վրա և բերանի շուրջը ի հայտ են գալիս անգույն, հարթ բծեր և թմբիկներ, որոնք կարող են վերածվել բշտիկների, երբեմն վերջիններս տեղակայվում են հետույքային և աճուկային շրջաններում[2][3][4]։ Նշաններն ու ախտանիշները սովորաբար հայտնվում են վիրուսի ներգործությունից 3֊ից 6 օր անց[5]։ Ցանը ինքնուրույն անհետանում է մեկ շաբաթվա ընթացքում[6]։ Ավելի ուշ հնարավոր է ձեռքերի և ոտքերի եղունգների կորուստ, որոնք ժամանակի ընթացքում կրկին աճում են[7]։

Ձեռք, ոտք և բերան հիվանդություն
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններՏենդ, անգույն հարթ բծեր և թմբիկներ, որոնք կարող են վերածվել բշտիկների
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ԲարդություններԵղունգների դարձելի կորուստ
 Hand, foot and mouth disease Վիքիպահեստում

Վիրուսը, որը պայմանավորում է այս հիվանդությունը, փոխանցվում է անմիջական հպմամբ, օդակաթիլային ճանապարհով և վարակված մարդու կղանքով[8]։ Վարակված առարկաները միշտ կարող են հիվանդության աղբյուր հանդիսանալ[8]։ Կոքսակի վիրուս A16֊ը ամենահաճախ հանդիպող պատճառային գործոնն է, իսկ երկրորդ տեղում է էնտերովիրուս 71֊ը[9]։ Կոքսակի վիրուսի և էնտերովիրուսի այլ սերոտիպեր նույնպես կարող են պատասխանատու լինել հիվանդության համար[9][10]։ Որոշ մարդիկ կարող են կրել և փոխանցել վիրուսը՝ չունենալով հիվանդության որևէ կլինիկական դրսևորում[1]։ Ախտորոշումը սովորաբար հիմնվում է ախտանշանների վրա[11]։ Երբեմն վերցնում են կոկորդից քսուկ կամ կղանքն են ենթարկում թեստավորման՝ վիրուսը հայտնաբերելու նպատակով[11]։

Ձեռքերի հաճախակի լվացումը, ինչպես նաև ինֆեկցված անձանց աշխատանքի, դասի չգնալը կանխում է վիրուսի տարածումը[8]։ Դեռևս չկան հաստատված հակավիրուսային դեղեր կամ պատվաստանյութեր, բայց բուռն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ[12]։ Շատ դեպքեր պահանջում են հատուկ բուժական մոտեցում[6]։ Կարող են կիրառվել ցավազրկողներ, օրինակ իբուպրոֆեն կամ բերանային քսուկներ[13]։ Երբեմն լինում է անհրաժեշտություն ներերակային հեղուկների ներմուծման, հատկապես այն երեխաների մոտ ովքեր բավարար քանակի հեղուկ չեն կարող ընդունել[13]։ Հիվանդությունը հազվադեպ կարող է բարդանալ վիրուսային մենինգիտով կամ էնցեֆալիտով[7]։

ՁՈԲՀ֊ն տարածված է ամբողջ աշխարհով մեկ[14]։ Հանդիպում է ոչ մեծ օջախների ձևով՝ հիմնականում մանկապարտեզներում[15]։ Հիվանդության մեծ բնկումներ են եղել Ասիայում սկսած 1997 թվականից[14]։ Սովորաբար դիտվում է գարնան, ամռան և աշնան ամիսներին[14]։ Տիպիկ դեպքերում հիվանդանում են մինչև հինգ տարեկան երեխաները, բայց երբեմն հանդիպում է նաև մեծահասակների մոտ[15][16]։ ՋՈԲՀ֊ն չպետք է շփոթել ոտք և բերան հիվանդության հետ, որն ավելի շատ ախտահարում է ընտանի կենդանիներին[17]։

Ախտանիշներ խմբագրել

Հաճախակի հանդիպող ախտանիշներից են տենդը, սրտխառնոցը, փսխումը, հոգնածության և անհարմարավետության զգացումը, ախորժակի կորուստը և դյուրագրգռությունը կրծքահասակ ու վաղ մանկահասակ երեխաների մոտ։ Մաշկային ախտահարումները ձևափոխվում են անգույն, հարթ բծերի և թմբիկների, որոնք կարող են վերածվել բշտիկների՝ տեղակայված ափերի վրա, ներբաններին, հետույքի շրջանում և, երբեմն, շրթունքների վրա[18]։ Ցանի հետ մեկտեղ քորի առկայությունը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում[5], բայց կարող է դիտվել անտանելի քոր մեծերի մոտ։ Կարող են զարգանալ դիմային ցավոտ խոցեր և բշտիկներ քթի կամ բերանի շուրջը[2][19][20]։ ՁՈԲՀ֊ն ինքնուրույն անցնում է 7֊10 օրվա ընթացքում[19]։ Հիվանդության դեպքերի մեծ մասն անվտանգ են, բայց որպես բարդություն կարող են լինել էնցեֆալիտներ, մենինգիտներ և պարալիզներ, որոնք նմանակում են պոլիոմիելիտի նյարդաբանական ախտանիշները[21]։

Պատճառագիտություն խմբագրել

Վիրուսները, որոնք պայմանավորում են այս հիվանդությունը, պատկանում են Պիկորնովիրիդե ընտանիքին։ Կոքսակի վիրուս A16֊ը ՁՈԲՀ֊ի ամենահաճախ հանդիպող պատճառն է[9]։ Էնտերովիրուս 71֊ը (EV-71) որպես պատճառային գործոն երկրորդ տեղում է[9]։ Կոքսակի և էնտերովիրուսի շատ այլ շճատիպեր նույնպես կարող են պատասխանատու լինել հիվանդության զարգացման համար[9][10]։

Փոխանցում խմբագրել

ՁՈԲՀ֊ն ունի բարձր վարակելիություն և այն տարածվում է քթըմպանային արտադրուկների՝ թքի, քթի լորձի միջոցով, անմիջական շփման պարագայում կամ ֆեկալ֊օրալ փոխանցման ճանապարհով։

Երեխաներն ավելի հաճախ վարակվում են մանկական կոլեկտիվներում՝ պայմանավորված խնամքի ոչ լիարժեք հետևողականության հետ, և հաճախ երեխաները ձեռքերը տանում են իրենց բերանը[20]։ Այն երեխաները, ովքեր չեն հաճախում մանկապարտեզ, առավել խոցելի են[22]։ ՁՈԲՀ֊ը տարածվում է քիթ֊կոկորդային արտադրուկների, ինպես նաև բշտիկների մեջ պարունակվող հեղուկի և կղանքի միջոցով[22]։

Ախտորոշում խմբագրել

Հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է կլինիկական նշանների և ախտանիշների հիման վրա[19]։ Եթե հստակ չէ ախտորոշումը, վերցվում է քսուկ կոկորդից կամ կղանքի նմուշ՝ պարզելու համար վիրուսի առկայությունը[19]։ Հիմնականում հիվանդության գաղտնի շրջանը (ինֆեկցիայի օրգանիզմ թափանցման և առաջին ախտանիշների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատված) տևում է երեքից վեց օր[5]։ Հիվանդության վաղ հայտնաբերումը կարևոր է մանկահասակ երեխաների մոտ բռնկումները կանխելու տեսանկյունից[23]։

Կանխարգելում խմբագրել

Կանխարգելիչ միջոցառումներից է հիվանդների հետ անմիջական շփումից խուսափումը՝ մասնավորապես հիվանդ երեխաներին դպրոց չուղարկելը, անձնական օգտագործման իրերի անհատականացումը, ախտահարված մակերեսների վնասազերծումը և ձեռքերի հիգիենայի պահպանումը։ Այս միջոցառումները արդյունավետ են հիվանդության տարածումը նվազեցնելու համար[24][25]։

Կանխարգելմանը նպաստում է ձեռքերը հաճախակի լվանալու սովորույթը և խաղահրապակների պատշաճ վարակազերծումը[22]։ Կրծքով կերակրումը ևս նվազեցնում է հիվանդության ծանրությունը, թեպետ չի նվազեցնում հիվանդության զարգացման ռիսկը[22]։

Պատվաստում խմբագրել

2015 թվականի դեկտեմբերից Չինաստանում հիվանդության կանխարգելման նպատակով օգտագործվում է EV71 պատվաստանյութը[26]։ Այժմ ԱՄՆ֊ում չկա ժամանակակից պատվաստանյութ[25]։

Բուժում խմբագրել

Այս հիվանդության դեպքում դեղորայքի անհրաժեշտություն, որպես կանոն չի լինում, քանի որ այն ունի վիրուսային ծագում և դիտվում է ինքնուրույն ապաքինում։ Տվյալ հիվանդության համար ներկայումս չկա յուրահատուկ բուժում[19]։ Բուժումը հիմնականում ախտանշանային է։ Ցավազրկող դեղորայքը օգնում է խոցերով պայմանավորված ցավերի դեպքում։ Երեխաների, դեռահասների և մեծահասակների մոտ բորբոքային պրոցեսը ընթանում է մոտ մեկ շաբաթ, սակայն, երբեմն կարող է ավելի երկար տևել։ Ջերմիջեցնողները և տաք լոգանքները օգնում են իջեցնել մարմնի ջերմաստիճանը։

Հիվանդությամբ տառապողների շատ քիչ մասը կարող է հոսպիտալացվել՝ կապված այնպիսի բարդությունների հետ, ինչպիսիք են ուղեղանյութի, ուղեղի թաղանթների բորբոքումը կամ սուր առաջացող պարալիզները[10]։ Արտանյարդաբանական բարդություններից կարող են դիտվել հետևյալները՝ սրտի բորբոքում, թոքերում հեղուկի կուտակում կամ թոքային արյունահոսություն[10]։

Բարդություններ խմբագրել

Բարդություններ, պայմանավորված վիրուսային ախտահարումով, դիտվում են հազվադեպ, բայց դրանց առկայությունը պահանջում է բժշկական օգնության ցուցաբերում։ Էնտերովիրուս 71-ով հարուցված ՁՈԲՀ-ն առավել ծանր է ընթանում, քան Կոքսակի A16 վիրուսով հարուցվածը, և հաճախ ուղեկցվում է սրտային կամ նյարդաբանական բարդություններով, անգամ կարող է ավարտվել մահով[19]։ Հազվադեպ, այս հիվանդությունը կարող է ուղեկցվել ուղեղաթաղանթների վիրուսային կամ ասեպտիկ բորբոքումով, վերջինս ընթանում է տենդով, գլխացավերով, պարանոցի մկանների կարկամությամբ, մեջքի ցավերով[10][19]։ Սովորաբար հիվանդի վիճակը բավարար է և դիտվում է լավացում առանց բուժման, այնուամենայնիվ, երբեմն լինում է կարճ ժամանակով հոսպիտալացման անհրաժեշտություն։ ՁՈԲՀ-ի ծանր բարդություններից է էնցեֆալիտը, ուղեղի այտուցը կամ հազվադեպ դիտվող թորշոմած պարալիզը[18][19]։

Երեխաների մոտ նկարագրված են ձեռքերի և ոտքերի եղունգների կորուստ հիվանդությունից 4-8 շաբաթ անց[5]։ ՁՈԲՀ-ի և եղունգների կորստի միջև հստակ հարաբերություն չկա, ամեն դեպքում վերջինս ժամանակավոր է, և եղունգների աճը վերականգնվում է առանց բուժման[5][27]։

Պայմանավորված հիմնական ախտանիշներով կարող են դիտվել ոչ մեծ բարդություններ՝ ինչպես օրինակ ջրազրկումը։ Բերանում խոցերի առկայությունը կարող է առաջացնել անհարմարավետություն սննդի և ջրի ընդուման ժամանակ[28]։

Համաճարակաբանություն խմբագրել

Ձեռք, ոտք և բերան հիվանդությունը ավելի հաճախ դիտվում է 10 տարեկանից ցածր երեխաների մոտ[5][19]։ Բռնկումների առաջացումն ունի սեզոնային բնույթ՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին[9]։ Համարվում է, որ տաքությունը և խոնավությունը նպաստում են հիվանդության տարածմանը[22]։ ՁՈԲՀ-ն առավել տարածված է գյուղական վայրերում, քան քաղաքներում, այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ սոցիալ-տնտեսական զարգացվածության մակարդակը և հիգիենիկ պայմանները դեր ունեն այս հիվանդության ախտածագման մեջ.[29]։ Վատ հիգիենիկ պայմանները ռիսկի գործոն են ՁՈԲՀ-ի զարգացման համար[30]։

Բռնկումներ խմբագրել

  • 1998 թվականին եղել է բռնկում Թայվանում, որն ախտահարել է գլխավորապես երեխաներին[31]։ Գրանվել են 405 ծանր բարդություններ և մանկական մահվան 78 դեպք[32]։ Այդ համաճարակի ժամանակ բոլոր դեպքերի քանակը գնահատվել է 1,5 միլիոն[9]։
  • 2008 թվականին Չինաստանում գրանցված բռնկումը սկսվեց մարտին Ֆույանգում, Անուիում և ընդգրկեց 25000 մարդու, եղավ 42 մահվան դեպք, տևեց մինչև մայիսի 13[9]։ Նման բռնկում գրանցվել է նաև Սինգապուրում (ավելի քան 2600 դեպք 2008 թվականի ապրիլի 20-ի դրությամբ)[33], Վիետնամում (2300 դեպք, 11 մահվան դեպք)[34], Մոնղոլիա (1600 դեպք)[35], և Բրունեյ(1053 դեպք 2008-ի հունիս-օգոստոս ամիսներին)[36]։
  • 2009 թվականին Չինաստանի արևելյան Շանդոնգ պրովինցիայում բռնկման հետևանքով մարտ և ապրիլ ամիսներին գրանցվեց 17 մահվան դեպք, իսկ հարևան Հենան պրովինցիայում՝ 18 դեպք[37]։ Հունվար-ապրիլ ամիսներին Չինաստանում գրանցված 115000 դեպքից 773-ը ծանր էին, իսկ 50-ը `մահացու[38]։

Պատմական ակնարկ խմբագրել

ՁՈԲՀ-ն որպես հիվանդություն առաջին անգամ կլինիկորեն նկարագրվել է 1957 թվականին Կանադայում և Նոր Զելանդիայում[19]։ Հիվանդությունն անվանվել է « Ձեռք, ոտք և բերան հիվանդություն » Թոմաս Հենրի Ֆլեվիտի կողմից՝ 1960 թվականի բռնկումից հետո[39][40]։

Հետազոտություններ խմբագրել

ՁՈԲՀ-ի համար պատասխանատու վիրուսների դեմ բուժական նոր հակավիրուսային միջոցները այսօր զարգացման փուլում են։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ EV-71 վիրուսային կապսիդի արգելակիչները ունեն ուժեղ հակավիրուսային ակտիվություն[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Hand Foot and Mouth Disease». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  2. 2,0 2,1 Kaminska, K; Martinetti, G; Lucchini, R; Kaya, G; Mainetti, C (2013). «Coxsackievirus A6 and Hand, Foot, and Mouth Disease: Three Case Reports of Familial Child-to-Immunocompetent Adult Transmission and a Literature Review». Case Reports in Dermatology. 5 (2): 203–209. doi:10.1159/000354533. PMC 3764954. PMID 24019771.
  3. Ooi, MH; Wong, SC; Lewthwaite, P; Cardosa, MJ; Solomon, T (2010). «Clinical features, diagnosis, and management of enterovirus 71». Lancet Neurology. 9 (11): 1097–1105. doi:10.1016/S1474-4422(10)70209-X. PMID 20965438.
  4. Frydenberg, A; Starr, M (August 2003). «Hand, foot and mouth disease». Australian family physician. 32 (8): 594–5. PMID 12973865.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Hoy, NY; Leung, AK; Metelitsa, AI; Adams, S (2012). «New concepts in median nail dystrophy, onychomycosis, and hand, foot and mouth disease nail pathology». ISRN Dermatology. 2012 (680163): 680163. doi:10.5402/2012/680163. PMC 3302018. PMID 22462009.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. 6,0 6,1 Longo, Dan L. (2012). Harrison's Principles of Internal Medicine (18th ed.). New York: McGraw-Hill. ISBN 978-0-07174889-6.
  7. 7,0 7,1 «Hand, Foot, and Mouth Disease (HFMD) Complications». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Causes & Transmission». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Repass GL, Palmer WC, Stancampiano FF (September 2014). «Hand, foot, and mouth disease: Identifying and managing an acute viral syndrome». Cleve Clin J Med. 81 (9): 537–43. doi:10.3949/ccjm.81a.13132. PMID 25183845.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Li, Y; Zhu, R; Qian, Y; Deng, J (2012). «The characteristics of blood glucose and WBC counts in peripheral blood of cases of hand foot and mouth disease in China: a systematic review». PLOS ONE. 7 (1): e29003. doi:10.1371/journal.pone.0029003. PMC 3250408. PMID 22235257.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  11. 11,0 11,1 «Diagnosis». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  12. 12,0 12,1 Pourianfar HR, Grollo L (February 2014). «Development of antiviral agents toward enterovirus 71 infection». J Microbiol Immunol Infect. 48: 1–8. doi:10.1016/j.jmii.2013.11.011. PMID 24560700.
  13. 13,0 13,1 «Prevention & Treatment». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Outbreaks». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  15. 15,0 15,1 Kaminska, K; Martinetti, G; Lucchini, R; Kaya, G; Mainetti, C (2013). «Coxsackievirus A6 and Hand, Foot, and Mouth Disease: Three Case Reports of Familial Child-to-Immunocompetent Adult Transmission and a Literature Review». Case Reports in Dermatology. 5 (2): 203–209. doi:10.1159/000354533. PMC 3764954. PMID 24019771.
  16. «Hand Foot and Mouth Disease». CDC. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  17. «Foot and Mouth Disease update: further temporary control zone established in Surrey». Defra. 2007 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 14-ին.
  18. 18,0 18,1 Huang, CC; Liu, CC; Chang, YC; Chen, CY; Wang, ST; Yeh, TF (1999 թ․ սեպտեմբերի 23). «Neurologic complications in children with enterovirus 71 infection». The New England Journal of Medicine. 341 (13): 936–42. doi:10.1056/nejm199909233411302. PMID 10498488.
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 Wang, Jing (2017 թ․ օգոստոսի 21). «Epidemiological characteristics of hand, foot, and mouth disease in Shandong, China, 2009–2016». Scientific Reports. 7 (8900): 1–9. doi:10.1038/s41598-017-09196-z.
  20. 20,0 20,1 «Hand, Foot and Mouth Disease: Signs & Symptoms». mayoclinic.com. The Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 5-ին.
  21. «Hand, Foot and Mouth Disease (HFMD)». WHO Western Pacific Region (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Koh, Wee Ming; Bogich, Tiffany; Siegel, Karen; Jin, Jing; Chong, Elizabeth Y.; Tan, Chong Yew; Chen, Mark Ic; Horby, Peter; Cook, Alex R. (October 2016). «The Epidemiology of Hand, Foot and Mouth Disease in Asia: A Systematic Review and Analysis». The Pediatric Infectious Disease Journal. 35 (10): e285–300. doi:10.1097/INF.0000000000001242. ISSN 1532-0987. PMC 5130063. PMID 27273688.
  23. Omaña-Cepeda, Carlos; Martínez-Valverde, Andrea; del Mar Sabater- Recolons, María; Jané-Salas, Enric; Marí-Roig, Antonio; López-López, José (2016 թ․ մարտի 15). «A literature review and case report of hand, foot and mouth disease in an immunocompetent adult». BMC Research Notes. 9: 165. doi:10.1186/s13104-016-1973-y. ISSN 1756-0500.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  24. Wang, Jing (2017 թ․ օգոստոսի 21). «Epidemiological characteristics of hand, foot, and mouth disease in Shandong, China, 2009–2016». Scientific Reports. 7 (8900): 1–9. doi:10.1038/s41598-017-09196-z.
  25. 25,0 25,1 «Hand, Foot and Mouth Disease». Prevention and Treatment. Centers for Disease Control and Prevention. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. Mao, QY; Wang, Y; Bian, L; Xu, M; Liang, Z (May 2016). «EV71 vaccine, a new tool to control outbreaks of hand, foot and mouth disease (HFMD)». Expert review of vaccines. 15 (5): 599–606. doi:10.1586/14760584.2016.1138862. PMID 26732723.
  27. «Hand, Foot and Mouth Disease». Complications. Centers for Disease Control and Prevention. 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  28. «Hand, Foot and Mouth Disease». WHO Western Pacific Region (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  29. Koh, Wee Ming; Bogich, Tiffany; Siegel, Karen; Jin, Jing; Chong, Elizabeth Y.; Tan, Chong Yew; Chen, Mark IC; Horby, Peter; Cook, Alex R. (October 2016). «The Epidemiology of Hand, Foot and Mouth Disease in Asia: A Systematic Review and Analysis». The Pediatric Infectious Disease Journal. 35 (10): e285. doi:10.1097/INF.0000000000001242. ISSN 0891-3668. PMC 5130063.
  30. «Hand-Foot-and-Mouth Disease». WebMD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  31. Centers for Disease Control and Prevention (CDC) (1998). «Deaths among children during an outbreak of hand, foot, and mouth disease--Taiwan, Republic of China, April–July 1998». MMWR Morb. Mortal. Wkly. Rep. 47 (30): 629–32. PMID 9704628. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին.
  32. Ho M, Chen ER, Hsu KH, և այլք: (1999). «An epidemic of enterovirus 71 infection in Taiwan. Taiwan Enterovirus Epidemic Working Group». N. Engl. J. Med. 341 (13): 929–35. doi:10.1056/NEJM199909233411301. PMID 10498487.
  33. Suhaimi, Nur Dianah (2008 թ․ ապրիլի 20). «HFMD: 1,000 cases a week is unusual, says doc». Singapore: The Sunday Times (Straits Times). էջեր 1–2.
  34. Viet Nam News: HFMD cases prompt tighter health screening at airport Արխիվացված Փետրվար 13, 2009 Wayback Machine(accessed May 15, 2008)
  35. EV-71 Virus Continues Dramatic Rise Արխիվացված Հոկտեմբեր 21, 2008 Wayback Machine (accessed May 23, 2008)
  36. Bandar Seri Begawan (2008 թ․ նոյեմբերի 7). «1,053 HFD cases recorded». The Birmingham News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
  37. «Hand-foot-mouth disease death toll rises to 17 in East China's Shandong Province». China View. 2009 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
  38. «Health Ministry: Hand-foot-mouth disease claims 50 lives this year». China View. 2009 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
  39. Alsop J, Flewett TH, Foster JR (December 1960). «"Hand-foot-and-mouth disease" in Birmingham in 1959». British Medical Journal. 2 (5214): 1708–11. PMC 2098292. PMID 13682692.
  40. Flewett TH, Warin RP, Clarke SK (January 1963). «'Hand, foot, and mouth disease' associated with Coxsackie A5 virus». Journal of Clinical Pathology. 16: 53–5. PMC 480485. PMID 13945538.