Ձեռքերը դիմադրում են նրան

«Ձեռքերը կհակադրվեն նրան» (անգլ.՝ The Hands Resist Him), ամերիկացի նկարիչ Բիլ Սթոունհեմի 1972 թվականին նկարված նկարը։ Նկարիչը նկարը պատկերել է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում։

Ձեռքերը կհակադրվեն նրան
անգլ.՝ The Hands Resist Him
տեսակգեղանկար և Քաղաքային լեգենդ
նկարիչԲիլ Սթոնհեմ[1]
տարի1972[1]
ստեղծման վայրՕքլենդ
ստեղծման երկիր ԱՄՆ[1]
ուղղությունսյուրռեալիզմ
ժանրդիմապատկեր
նյութներկեր
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Նկարում պատկերված են տղա և աղջիկ տիկնիկներ, որոնք կանգնած են ապակե դռան ֆոնին։ Ապակու մյուս կողմում երևում են փոքր մի քանի ձեռքեր։

Գոյություն ունի նկարի հետ կապված լեգենդ։ Համաձայն այդ լեգենդի, մարդիկ, ովքեր դիտում են նկարը, սկսում են իրենց վատ զգալ, իսկ նրանց տանը տարօրինակ բաներ են կատարվում։

Նկարի ստեղծում խմբագրել

Հեղինակի խոսքերով, նկարում պատկերված է ինքը՝ հինգ տարեկան հասակում։ Դուռը տարանջատում է իրական աշխարհը երազների աշխարհից, իսկ տիկնիկը ուղեկցորդ է, ով ուղեկցում է տղային դեպի երազների աշխարհ։ Ձեռքերը խորհրդանշում են այլընտրանքային կյանքը և հնարավորությունները[2][3]։

Նկարն առաջին անգամ տեսել են Los Angeles Times-ի տերը և արվեստաբանը։ Այնուհետ նկարը գնել է դերասան Ջոն Մարլին։

Ազդեցությունը մարդկանց վրա խմբագրել

Համաձայն eBay-ում առկա տեղեկատվության, նկարը գնելուց մի քանի օր անց, Մարլին այն նետել է աղբամանի մեջ[4]։ Ընտանիքը, որը գտել էր այն, բերել է նկարը տուն և արդեն առաջին իսկ գիշերը չորս տարեկան երեխան վազել է ծնողների սենյակ և վախեցած բացականչել, որ «նկարի երեխաները վիճում են»։ Հաջորդ գիշերը աղջիկը վազելով եկել և ասել է, որ «նկարի երեխաները եղել են դռան ետևում»։ Հաջորդ գիշեր հայրը տեսախցիկ է դրել սենյակում, որը միանում է միայն շարժի դեպքում։ Տեսախցիկը միացել է մի քանի անգամ, սակայն որևէ երևույթ ֆիքսել հնարավոր չի եղել։

Վաճառքը eBay-ում խմբագրել

Նկարը 2000 թվականի փետրվարին դարձել է քաղաքային հայտնի լեգենդ և համացանցային մեմ, երբ վաճառքի է տեղադրվել eBay-ում[5]՝ նախապատմությամբ, թե իբր, «նկարը բնակեցված է ոգիներով» (անգլ.՝ haunted)[2][6][7]։

Նկարը վաճառվել է 1025 դոլարով, այն դեպքում, երբ նկարի վաճառքի նախնական գինը եղել է 199 դոլար։ Օնլայն վաճառքի էջը այցելվել է, ավելի քան 30 000 անգամ, հիմնականում միայն հետաքրքրության համար։ Գնորդը եղել է Քիմ Սմիթը, ով բնակվում էր ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Նա փնտրում էր խորհրդավոր նկար, որը կզարդարեր իր նորակառույց արվեստանոցը։ Երբ տեսել է նկարը, կարծել է, որ այն պատկերվել է 1940-ական թվականներին և կդառնա իր հավաքածուի կարևոր ցուցադրանմուշներից մեկը։

Հետագա ճակատագիր խմբագրել

Սմիթի հասցեին սկսեցին գալ նամակներ։ Դրանց մի մասը, ինչպես նախկինում, պարունակում էին ինքնազգացողության վատացման վերաբերյալ պատմություններ։ Կային նաև այնպիսիններ, որոնք պատմում էին, թե իբր, նկարը չար էներգիայի կուտակիչ է։ Որոշ նամակների հեղինակներ կոչ էին անում վառել նկարը։ Նկարի տիրոջը առաջարկում էին օգտվել Էդ և Լորեյն Ուորրենների ծառայություններից, ովքեր հայտնի էկզորցիստներ էին Միացյալ Նահանգներում։ Որոշ մարդիկ հիշում էին Սատիլոյի դաժան սպանությունը Կալիֆոռնիայի լեռներում։ Էքստրասենսները, ովքեր եղել էին նկարի մոտ, նշում էին, որ տեսել են տղա երեխայի։ Նրա հագին կար շապիկ և շորտեր։ Նրա քույրը միշտ եղել է ստվերում։ Թվում էր, թե նա պաշտպանում է նրան։ Նրանց կոչում էին Թոմ և Լաուրա, և նրանք ջրի կաթիլի պես նման էին նկարում պատկերված երեխաներին[8]։

Ավելի ուշ, Բիլ Սթոունհեմը պատկերել է նկարին հակադիր «Դիմադրություն եզրին» նկարը[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Copyright Public Records SystemUSCO.
  2. 2,0 2,1 Stoneham, Bill «Haunted Painting» The Hands Resist Him Արխիվացված 2014-07-30 Wayback Machine
  3. Kershner, Jim (2002-10-31) Painting goes bump in the night: Spokane artist’s work has become so hyped on Internet it’s scary Արխիվացված 2005-01-20 Wayback Machine, The Spokesman Review (2007-05-13)
  4. «La peinture hantée d'eBay (The Hands Resist Him)». creepypastafromthecrypt.blogspot.fr. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Оригинальное объявление о продаже картины на аукционе E-bay в феврале 2002 года
  6. Bevis, Gavin (06-2002) The Ebay Haunted Painting, BBC, 2007-05-13)
  7. Gilbert, Rowena Hands Resist Him Արխիվացված 2006-03-19 Wayback Machine, Castle of Spirits (October 2006)
  8. BBC — Derby — The Unexplained — The Ebay Haunted Painting
  9. ««Resistance at The Treshold» на сайте Билла Стоунхэма». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել