Ձեռես Գնթունի (ծննդյան և մահվան թթ. անհայտ, մ.թ.ա. 3-րդ դար), Մեծ Հայքի արքունի զգեստավորման գործակալության նախարար, Գնթունիների նախարարական տոհմից։ Ըստ Մովսես Խորենացու, Գնթունիների նախարարությունը հաստատել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակ Արշակունին՝ Մեծ Հայքում բնակված քանանական ցեղի սերնդից, Ձեռես իշխանին կարգելով արքունիքի զգեստավորման գործակալության նախարար։

Ձեռես Գնթունի
Արքունիքի զգեստավորման նախարար
մ.թ.ա. 3-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Հեթանոսություն
Դինաստիա Գնթունիներ

Անվան ստուգաբանություն խմբագրել

Նոր Հայկազյան բառարանում Ձեռեսը համարվում է հասարակ անուն՝ «ձեռնոց» նշանակությամբ. ուրիշները կարծում են, որ այն արական անձնանուն է։

Հիշատակություններ խմբագրել

  • «Եւ զգեցուցանողս իւր զՁեռէս ի զաւակաց Քանանացւոց, անուն կոչէ ազգին Գնթունիս» - Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք Բ, գլուխ Է
  • «Կարգէ ընդ սմա զՁեռէս ի զաւակէ Քանանացւոց ի զեղէն Գնթունեաց զգեցուցանողս ինքեան և դնէ ի վերայ արքունի հանդերձիցն» - Ստեփանոս Օրբելյան «Հայոց պատմություն», գ.
  • «Եւ զգեցուցանողս զՁեռէս ի զաւակէ Քանանացւոց և Քանիդայ» - Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ «Տիեզերական պատմություն», Ա. ե.
  • «Ձեռես» - Սամուել Անեցի «Ժամանակագրություն», 48

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 112