Լյուքս ձայն
«Լյուքս ձայն» (անգլ.՝ Vox Lux), ռեժիսոր և սցենարիստ Բրեդի Կորբեթի ֆիլմը։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 4-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնի ժամանակ[2]։
Լյուքս ձայն անգլ.՝ Vox Lux | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և դրամա |
Թվական | 2018, մայիսի 3, 2019 և հուլիսի 25, 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բրեդի Քորբեթ |
Պրոդյուսեր | Քրիսթին Վաշոն |
Սցենարի հեղինակ | Բրեդի Քորբեթ |
Դերակատարներ | Նատալի Փորտման, Ջուդ Լոու, Սթեյսի Մարտին, Ռեֆի Քեսիդի և Ուիլեմ Դեֆո |
Օպերատոր | Լոլ Քրոուլի |
Երաժշտություն | Սիա Ֆուրլեր և Սքոթ Ուոքեր |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Killer Films[1] |
Տևողություն | 114 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե խմբագրել
1999 թվականին Սելեստա և Էլեոնորա քույրերը ողբերգություն են ապրում, երբ իրենց դպրոցի աշակերտներից մեկը կազմակերպում է զանգվածային սպանություն։ Քույրերն իրենց ապրումների հիման վրա երգ են գրում, որը նրանց ճանաչում է բերում։ Սելեստան դառնում է երգչուհի ավագ քրոջ՝ Էլեոնորայի ղեկավարությամբ։ 2017 թվականին Սելեստան, արդեն լինելով դպրոցական Ալբերտինայի մայրը, կարիերայում խնդիրներ է ունենում սկանդալների պատճառով։
Դերերում խմբագրել
- Նատալի Փորտման - Սելեստա
- Ռեֆի Քեսիդի - երիտասարդ Սելեստան և Ալբերտինա
- Ջուդ Լոու - մենեջեր
- Սթեյսի Մարտին - Էլեոնորա
- Ջենիֆեր Էլ - Ջոսի
- Քրիստոֆեր Էբոթ
- Ուիլեմ Դեֆո
- Մարիա Դիզիա
- Մեթ Սերվիտո
- Մեգ Գիբսոն - Սելեստայի մայր
Քննադատություն խմբագրել
Ֆիլմն արժանացել է քննադատների դրական արձագանին։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 66 % է՝ հիմնված 10 հնարավորից 6․8 միջին գնահատականով 103 գրախոսության վրա[3]։ «Metacritic» կայքում ֆիլմը 28 գրախոսության հիման վրա 100 միավորից ստացել է 72, որը համապատասխանում է «հիմնականում դրական գնահատական»-ին[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Film Review: Natalie Portman in 'Vox Lux'». Variety.
- ↑ «Vox Lux (2018)». Rotten Tomatoes.
- ↑ «Vox Lux Reviews». Metacritic.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ձայն լյուքս(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում