Ձայնատարություն, երաժշտական ստեղծագործության մեջ առանձին ձայնի և միասին վերցրած բոլոր ձայների շարժումը (տես Ներդաշնակություն),այլ կերպ ասած, ստեղծագործության երաժշտական բանվածքը (տես Ֆակաուրա) կազմավորող մեղեդիական գծերի (ձայների) զարգացման ընդհանուր սկզբունքը և գործադրության եղանակները։ Կոմպոզիտորական տարբեր դպրոցներում և ստեղծագործական ուղղություններում (խիստ ոճի պոլիֆոնիայում, վիեննական դասական հարմոնիայում են) մշակվել են Ձայնատարության որոշակի նորմեր, որոնք պայմանավորված են նրանց ոճական սկզբունքներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 692