Ձայնամեկուսացում շենքերի պատող կոնստրուկցիաների, շենք թափանցող ձայնի թուլացում, ավելի ընդհանուր իմաստով՝ շինության մեջ դրսից թափանցող աղմուկի մակարդակը նվազեցնող միջոցառումների համալիր։ Պատող կոնստրուկցիաների ձայնամեկուսացումը, չափված դեցիբելերով, կոչվում է դրանց ձայնամեկուսացնող ունակություն։

Տարբերում են ձայնամեկուսացում օդային աղմուկից և հարվածային աղմուկից։

  • Օդային աղմուկից միջբնակարանային միջնորմերի ձայնամեկուսացնող ունակությունը մեծացնելու համար. դրանք պատրաստում են ֆիզիկական տարբեր հատկություններ ունեցող շերտավոր նյութերից կամ դրանցում ստեղծում են օդային հոծ միջնաշերտեր։
  • Միջհարկային ծածկերի ձայնամեկուսացման լավացնելու համար ստեղծում են օդային միջնաշերտ կամ կառուցում կախովի առաստաղ։ Հարվածային աղմուկից ձայնամեկուսացումը լավացնելու համար հատակը պատրաստում են առաձգական միջադիրների վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 691