Միտրալ փականի պրոլապս

(Վերահղված է Ձախ փականի պրոլապսից)

Միտրալ փականի պրոլապս (երկփեղկ փականի արտանկում կամ ձախ փականի պրոլապս), պաթոլոգիական վիճակ, որն արտահայտվում է ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև գտնվող փականի ֆունկցիայի խանգարմամբ։ Միտրալ պրոլապսն այն երևույթն է, երբ ձախ փորոքի կծկման ժամանակ (սիստոլա) նրա փեղկերից մեկը կամ երկուսն էլ ճկվում են դեպի ձախ նախասրտի խոռոչ[1]։ Նորմալ վիճակում միտրալ փեղկերը փակվում են լիարժեք և նախասրտի կծկման ժամանակ արյան հետհոսք տեղի չի ունենում դեպի ձախ փորոք։ Միտրալ պրոլապսի ժամանակ հնարավոր է արյան հետհոսք, որը կոչվում է ռեգուրգիտացիա։ Ոչ մեծ հետհոսքի ժամանակ կլինիկական ախտանշաններ չեն նկատվում և բուժման կարիք չկա։ Հազվադեպ դեպքերում հետհոսքը զգալի է և պահանջվում է վիրահատական միջամտությամբ թերության վերացում[2][3]։

Միտրալ փականի պրոլապս
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9394.0 և 424.0
 Mitral valve prolapse Վիքիպահեստում

Ախտանիշներ խմբագրել

Սովորաբար միտրալ պրոլապսն ընթանում է անախտանիշ, սակայն հիվանդների մոտ կարող են նկատվել․

  • Ցավեր ստրի շրջանում,
  • Հաճախասրտություն,
  • Ուշաթափություն,
  • Մարմնի ջերմաստիճանի աննշան բարձրացում,
  • Վեգետատիվ կրիզ ,
  • Գերօդահարություն (հիպերվենտիլացիա),
  • Գլխապտույտ,
  • Դյուրհոգնելիություն,
  • Հևոց։

Միտրալ պրոլապսի ախտորոշումը կատարվում է էխոսրտագրությամբ։ Երբեմն միտրալ պրոլապսը հայտնաբերելու համար կարիք է լինում կատարել սթրես-էխոսրտագրություն[4]։

Աստիճան խմբագրել

Ըստ փեղկերի արտանկման աստիճանի դասակարգվում է միտրալ պրոլապսի 3 աստիճան․

  • Առաջին աստիճանի դեպքում փականը դեպի ձախ նախասիրտ է ճկվում 3-ից 6մմ,
  • Երկրորդ աստիճանի դեպքում փականը դեպի ձախ նախասիրտ է ճկվում 6-ից 9մմ,
  • Երրորդ աստիճանի դեպքում փականը դեպի ձախ նախասիրտ է ճկվում 9մմ-ից ավել։

Սակայն միտրալ պրոլապսի վտանգը պայմանավորված է ոչ թե փականի արտանկման աստիճանով, այլ դրա հետևանքով արյան հետհոսքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hayek E, Gring CN, Griffin BP (2005). «Mitral valve prolapse». Lancet. 365 (9458): 507–18. doi:10.1016/S0140-6736(05)17869-6. PMID 15705461.
  2. Mitral valve prolapse
  3. «Ֆլորա Մուրադյան, Միտրալ փականի պրոլապս՝ անհանգստանալ, թե ոչ».
  4. «Problem: Mitral Valve Prolapse». www.heart.org.

Արտաքին հղումներ խմբագրել