Ծովանարգես

բույսերի տեսակ
(Վերահղված է Ձագարաշուշանից)

Ծովանարգես, շքանարգիզների ընտանիքի մշտադալար սոխուկավոր բույս։ Հայրենիքը Անտիլյան կղզիներն են։ Տերևները լայն երկարավուն են, մուգ կանաչ։ Ծաղիկները (9-15 հատ) շքեղ են, հոտավետ՝ հավաքված հովանոցներում։ Սենյակային պայմաններում աճեցվող տարածված տեսակ է ծովանարգես գեղեցիկը։ Ակտիվ աճման շրջանում բույսը պետք է առատ ջրել և սնուցել պարարտանյութերով, իսկ ձմռանը՝ ջրել չափավոր։ Պետք է տեղափոխել գարնանը՝ հավասար քանակով կավաճմային հումուսատերևային կամ տորֆային հողախառնուրդի մեջ, նախապես ավելացնելով ավազ։ Բազմացվում է «ձագուկ» սոխուկներով, որոնք առանձնացնում են տեղափոխելիս։

Ծովանարգես


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովանարգես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովանարգես» հոդվածին։