Ձագախոտ կարմրակապույտ

բույսերի տեսակ
Ձագախոտ կարմրակապույտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Erysimeae
Ցեղ Ձագախոտ (Erysimum)
Տեսակ Ձագախոտ կարմրակապույտ (E. lilacinum)
Միջազգային անվանում
Erysimum lilacinum

Ձագախոտ կարմրակապույտ (լատին․՝ Erysimum lilacinum), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միայնակ կամ ճյուղավորված ցողունով երկամյա խոտաբույս է, որն ունի 50 սմ բարձրություն։ Ստորին տերևները հակաձվաձև-երկարավուն են, երկար կոթուններով, ցողունայիները նստադիր են, երկարավուն, գոգավոր-ատամնավոր։ Տերևները և պատիճները ծածկված են 3-5 բաժան մազիկներով։ Ծաղիկները մանուշակագույն են և խմբված բավականին խիտ ծաղկաբույլերում։ Պտուղը ցողունի առանցքից մի քիչ հեռացած, խիտ բազմաբաժան մազիկներով ծածկված պատիճ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) և Մեղրու (Այգեձոր, Լիճք, Գյումարանց, Ագարակ գյուղերի շրջակայք, Վահրավար գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակերևույթից 1300-1600 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, նոսրացած կաղնուտներում, թփուտների մեջ։ Ծաղկում է մայիս–հունիս ամիսներին, պտղակալում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէր նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Մեկ աճելավայր պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձագախոտ կարմրակապույտ» հոդվածին։