Ձագախոտ
Ձագախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիներ
Ցեղ Ձագախոտ
Լատիներեն անվանում
Erysimum
L. (1753)
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ձագախոտ (լատին․՝ Erysimum), դեղնածաղիկ, աղվեսասուսեր, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Հայաստանում խմբագրել

 
Erysimum hieraciifolium

Հայաստանում՝ 18-20 (մեծ մասը՝ բնաշխարհիկ) տեսակ՝ Ձագախոտ սրածայր (E. cuspidatum), Ձագախոտ ոսկեզօծ (E. aureum), Ձագախոտ կարճապտուղ (E. brachycarpum), Ձագախոտ կարմրակապույտ (E. lilacinum) և այլն։ Տարածված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև ալպյանը։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, նոսրանտառներում, թփուտներում և այլն։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունն ուղիղ է, հիմնականում՝ ճյուղավորվող, բարձրանում է՝ 6-120 սմ՝. Տերևներն ամբողջական են կամ գոգավոր-աղեղնաեզր, երկարավունից մինչև գծանշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին, մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։ Պտուղը պատիճ է։

Տեսակներ խմբագրել

 
Erysimum ‘Bowles Mauve’ - Ձագախոտի տեսակներից մեկի ծաղիկը

Հայտնի է 235 տեսակ[1]։ Նրանցից մի քանիսը.

Նշանակություն խմբագրել

Մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ (էրիզիմին) և ալկալոիդներ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես սրտային միջոց։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Буш Н. А. Род 584. Желтушник — Erysimum (Tourn.) L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Н. А. Буш. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1939. — Т. VIII. — С. 92—127. — 696 + XXX с. — 5200 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձագախոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձագախոտ» հոդվածին։