Հու Սի (անգլ.՝ Who See), չեռնոգորական հիփ-հոփ դուետ, որը 2013 թվականի մայիսին Նինա Ժիժիչի հետ, «Igranka» երգով ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։

Who See
Հիմնական տվյալներ
ԵրկիրՉեռնոգորիա Չեռնոգորիա
ԺանրերՀիփ-հոփ
Գործունեություն2002-ից
ԼեյբլProhibicija
Պարգևներ
Անդամներ
Դեյան Դեդովիչ
Մարիո Դորդևիչ
 Who See Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խումբը ստեղծվել է 2002 թվականին Դեյան Դեդովիչի (չեռ.` Dejan Dedović) և Մարիո Ջորջևիչի (չեռն. Mario Đorđević) կողմից, ովքեր հանդես են գալիս «Dedduh» և «Noyz» կեղծանուններով։

Խումբը իր գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք հայտնի սերբ և չեռնոգարացի ռեփերների բեք-վոկալ։ 2008 թվականին խումբը թողարկել է իր առաջին «Sviranje kupcu» անվանմամբ ալբոմը, որից հետո ելույթ է ունեցել «Refresh Festival 2008» հիթ-հոփ փառատոնում[1]։

2012 թվականին խումբը «MTV Europe Music Awards 2012» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի[2][3]։

2013 թվականի մայիսին խումբը Նինա Ժիժիչի հետ, «Igranka» երգով ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և կիսաեզրափակիչ փուլում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը[4]։

Ալբոմներ խմբագրել

  • Sviranje kupcu (2006)
  • Krš i drača (2012)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.refreshfestival.com/?p=122
  2. «MTV Europe Music Awards 2012 - Germany On Your Mind.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  3. «D'Banj Wins Best African Act @ MTV Europe Music Awards 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  4. Who See to represent Montenegro in Malmö
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Who See» հոդվածին։